ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 08:20



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ԷԴՎԱՐԴ ԴԱՐԲԻՆՅԱՆ
16:14
ԷԴՎԱՐԴ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԷԴՎԱՐԴ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ծնվել է 1950թ. օգոստոսի 22-ին` Ախալցխայում: Ընտանիքով տեղափոխվել են Երևան, երբ դեռ մանուկ է եղել: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողերգեցողության բաժինը, ուսումնասիրել է նաև օպերային երաժշտություն:

Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան:

Մեներգիչ է եղել Հայաստանի ժողգործիքների նվագախմբում, ապա` Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում:

1994-ից բնակվում է Ավստրալիայում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

–Սիրելի Էդվարդ, ինչո՞վ եք զբաղվում Ավստրալիայում:

–Անկեղծ ասած, ես ֆիզիկապես եմ դրսում, ապրում և շնչում եմ Հայաստանով: Ես ինձ երբեք հայրենիքից հեռացած չեմ համարում, քանի որ հոգեպես Հայաստանի հետ եմ:

Ավստրալիայի SBS պետական ռադիոկայանում հիմնել և վարում եմ ՙԵրաժշտական զրույցներ՚ հաղորդաշարը, թերևս ավստրալիական ռադիոյի պատմության մեջ ամենաերկար գոյատևած հաղորդաշարը, որտեղ արծարծվում են երաժշտական-գրական հարցեր:

–Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել Ձեր կյանքից:

–1994-ին, արժանապատվությունս խիստ վիրավորված, որոշեցի հեռանալ իմ այդքան շատ սիրած և պաշտած Հայրենիքից: 

Հենց այդ օրերին զանգեց Սիլվա Կապուտիկյանը և ասաց.

–Էդվարդ ջան, կարո՞ղ ես ինձ մեքենայով մի քանի տեղ տանել: Հետդ էլ խոսելու բան ունեմ:

Քանի որ գնալու էք, խնդրել էի, որ խոսք գրի Ավստրալիայի ռադիոյի համար: Մտածեցի, թե հիմա մեղադրանքի խոսքեր պիտի շպրտի երեսիս: Հանդիպեցինք և, ի զարմանս ինձ, ասաց.

–Սիրելի Էդվարդ, գիտե՞ս ինչ հասկացա:

–Ի՞նչ, տիկին Սիլվա,–հարցրեցի ես:

–Այն, որ ով գնում է հայրենիքից, բոլորի հետ վատանում եմ: Ավելի լավ էփ մեղադրանքի խոսքեր չասեմ: Հիմա, երբ ասում են, որ պիտի գնան, զարմանքով ասում եմ.ՙԵս գիտեի` վաղուց ես մեկնել: Շուտ պիտի գնայիր, շատ ճիշտ ես որոշել: Սա վերաբերում է նաև քեզ, այլևս չեմ մեղադրում, քեզ բարի ճանապարհ և հաջողություն:

Եվ դա, ցավոք, եղավ մեր վերջին զրույցը:

*** *** ***

Թբիլիսիում երեք հանրապետությունների փառատոն էր: Ես, առանց նվագակցության, երգեցի ՙԼոռվա գութաներգը՚, որը հիշեցնում էր վրացական երգերի ոճը: Ավարտից հետո Վախթանգ Կիկաբիձեն մոտեցավ ինձ, գրկեց, շնորհավորեց և հումորով ասաց.

Էդվարդ, սիրելիս, երբ Ֆրունզիկն էր երգում, ես կարծում էի` չունեք ազգային երգ: Հիմա համոզվեցի, որ ունեք, այն էլ` շատ բարձր մակարդակի: Շնորհակալություն:

Ես հպարտության զգացում ունեցա:



Զրուցեց Զարուհի Մխիկյանը
Դիտումներ: 1853 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz