ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 18:51



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ
16:51
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեր երկրում դպրոցական ծանրաբեռնվածության խնդրով մտահոգված են շատերը` և՜ մանկավարժները, և՜ մանկաբույժները, և՜ ծնողները: Քանի որ սովորաբար ավագ դպրոցականի «աշխատանքային օրը» հասնում է մինչև 10-12 ժամի: Չհաշված նաև այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցում սովորելուց բացի, շատ դպրոցականներ հաճախում են բազմաթիվ լրացուցիչ պարապմունքների: 


Ինչի՞ է հանգեցնում դպրոցական ծանրաբեռնվածությունը.

Խրոնիկական ծանրաբեռնվածությունը մեր դպրոցականների մոտ առաջացնում է ոչ միայն ֆիզիկական հոգնածություն ու մտավոր գերհոգնություն: Կան նաև այլ հետևանքներ.

  1. Ժամանակի մշտական սղություն ոչ միայն սովորական դասերի, այլև ստուգողական աշխատանքների ժամանակ: Որոշ երեխաներ իրենց հոգեբանական խառնվածքով պարզապես ի վիճակի չեն այդկերպ աշխատել: Բայց, ցավոք, գիտելիքների ստուգման մեթոդը բոլորի համար միանման է:
  2. Լարվածության աղբյուր է հանդիսանում նաև արագ գրելու ու կարդալու նկատմամբ բարձր պահանջկոտությունը:
  3. Լարվածության աղբյուր է հանդիսանում նաև արագ գրելու ու կարդալու նկատմամբ բարձր պահանջկոտությունը:
  4. Շատ երեխաներ իրենց ողջ դպրոցական տարիներն անցկացնում են խրոնիկական անհաջողության մեջ: Դա պայմանավորված է գիտելիքների գնահատման համակարգով երբեմն նաև` բարձր սպասելիքներով ու ծնողների պահանջկոտությամբ:
  5. Այստեղ կարևոր դեր ունի նաև դասագրքի բովանդակությունը: Շատ են դեպքերը, երբ մի դասագրքի մի ենթաբաժնում հանդիպում են երկու տասնյակ տարբեր ազգանուններ: Հետազոտությամբ պարզվել է, որ մինչև 70% ինֆորմացիան, որը զետեղված է մեր դասագրքերում, անօգուտ է, քանի որ այն հեշտությամբ չի յուրացվում:

    Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ծանրաբեռնված է.

Իհարկե, այս հարցում մեծ է անհատականության դերը` առողջական վիճակ, ուժեղ կամ թույլ նյարդային համակարգ, անձնային հատկանիշներ: Ախտանիշները կարող են լինել տարբեր, բայց, այնուամենայնիվ, ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել:

  1. Երեխայի վարքի փոփոխություններ: Ծանրաբեռնվածության մեծացման հետ մեկտեղ` նա կարող է դառնալ անհանգիստ, շուտ գրգռվող, լացկան: Շատ արագ է հոգնում աղմուկից, պայծառ լույսից, տոթից: Հնարավոր է շփման խզում մեծերի կամ էլ հասակակիցների հետ:
  2. Քնի խանգարում - անհանգիստ քուն, խորը քուն, կամ էլ անքնություն ու արթուն վիճակ:
  3. Գլխացավեր, ցավեր որովայնի շրջանում, բողոքներ հետևյալ արտահայտությունների տեսքով. «Հոգնել եմ», «Ինձ ամեն ինչ ձանձրացնում է»: 
  4. Կարող է նկատելիորեն վատանալ նրա ձեռագիրը, ավելի կոպիտ սխալներ թույլ տալ:
  5. Որոշ առաջին դասարանցիների մոտ հոգնածությունը կարող է թաքնված լինել: Ծնողը տեսնում է, որ իր երեխան շատ ուրախ ու առույգ է մի քանի ժամ դաս անելուց հետո, այնինչ նման վարքը իրականում նյարդային գրգռման արդյունք է:
  6. Ծայրահեղ դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ նյարդային համակարգի խանգարումներ: 

    Ինչպե՞ս անել, որ ծանրաբեռնվածությունը խելամիտ լինի

Ծանրաբեռնվածության արդյունքը միայն ֆիզիկական, առողջական ու նյարդային համակարգի վիճակի վատացումը չէ: Այն նաև հանգեցնում է ուսման նկատմամբ հետաքրքրության անկման, ինքնագնահատականի իջեցման. «Եթե ես չեմ հասցնում, ուրեմն ընդունակ չեմե: 

Առաջին. պետք է անցկացնել ուսումնասիրություն ու բուժման կուրս նշանակել: Մանկաբույժի կամ մանկան նյարդաբանի մոտ կլուծվի կոնկրետ իրավիճակը:

Երկրորդ. երեխայի համար ստեղծել օրվա ճշգրիտ ռեժիմ: Պետք է սովորել` օրվա տարբեր ժամերին բիոռիթմերն ու աշխատունակության մակարդակը հաշվի առնելով: Այստեղ նույնպես կօգնեն մանկաբույժի ու հոգեբանների խորհուրդները:

Հարցն այն չէ, որ առհասարակ պետք է բացառել ծանրաբեռնվածությունը երեխայի կյանքից, այլ այն, որ դա պետք էկատարել շատ օպտիմալ:

Այստեղ մեծ դեր ունեն ծնողները: Մանկան հոգեբանի օգնությամբ փորձեք ավելի ճիշտ գնահատել ձեր երեխայի ընդունակությունների մակարդակն ու հաշվի առնել նրա հետաքրքրությունը: Այդ դեպքում ծանրաբեռնվածությունը կլինի նրա ուժերի ներածին չափով, ու նա կկարողանա օգտագործել բնության տված շնորհքը:

Եվ ևս մեկ բան. ծնողներն իրենց ուժերի ներածին չափով պետք է այնպես անեն, որ երեխան շատ կախում չունենա դպրոցական գնահատականներից, ու մենք կարողանանք պահել մեր վերաբերմունքը երեխայի անձի հանդեպ: Դա էլ հենց կլինի դպրոցական ծանրաբեռնվածության ամենալավ կանխարգելումը

Դիտումներ: 814 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: դպրոց, ծանրաբեռնվածություոն, աշակերտ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz