ՈՒրբաթ, 19 Ապրիլ 2024, 07:10



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » Դպրո­ցա­կա­նի սննդա­կար­գը` լի­ար­ժեք, բազ­մա­զան և բնա­կան
19:24
Դպրո­ցա­կա­նի սննդա­կար­գը` լի­ար­ժեք, բազ­մա­զան և բնա­կան

Դպրո­ցա­կա­նի սննդա­կար­գը`  լի­ար­ժեք, բազ­մա­զան և բնա­կան

ՄՏԱ­ՎՈՐ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ ԿԱ­ՏԱ­ՐՈՂ ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒՐ ԴՊՐՈ­ՑԱ­ԿԱ­ՆԻ ՍՆՈՒՆ­ԴԸ ՊԵՏՔ Է ՊԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԻ ՍՊԻ­ՏԱ­ԿՈՒՑ
Մաքուր սպիտակուցը երեխային հարկավոր է օրական ընդամենը 80-90 գրամ, սակայն սննդի մեջ պարունակվում է ոչ թե մաքուր տեսքով սպիտակուցը, այլ սպիտակուց պարունակող միացությունները, որոնց միջից մարսելու ընթացքում օրգանիզմն ՙառանձնացնում է՚ անհրաժեշտ սպիտակուցները: Ինչպես մենք արդեն նշել ենք, սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող սննդամթերքն անհրաժեշտ է տալ երեխային նախաճաշի և ճաշի ժամանակ: Առավոտյան շիլային ցանկալի է ավելացնել կաթ, մածուն ու հաց: Ճաշի ժամանակ մսին կամ ձկին կարելի է ավելացնել կարտոֆիլ կամ մակարոնեղեն, ինչպես նաև բանջարեղեն` սպիտակուցները ավելի լավ յուրացնելու համար: Մինչդեռ ընթրիքին հարկավոր է հրաժարվել սպիտակուց պարունակող մթերքից: Օրգանիզմը դրանք երկար է մարսում, հետևաբար մարդն այդ պատճառով գիշերը վատ է քնում:
Որոշակի դեր է տրվում վիտամիններին, որոնք ապահովում են երեխայի աշխատունակությունն ու պատասխանատու են առողջության համար: Տարիքով վիտամինների պահանջը երեխայի մոտ մեծանում է, բայց ոչ շատ:

ՎԻ­ՏԱ­ՄԻՆ­ՆԵՐ/ՏԱ­ՐԻՔ
7-13 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ А
    1,5 մգ - 1,5մգ
В1     1,4 մգ - 1,7 մգ

В2     1,9 մգ - 2,3 մգ

В6     1,7 մգ - 2,0 մգ

РР      15 մգ - 19 մգ

С      50 մգ - 60 մգ


Անշուշտ, անհնար է վերահսկել աշակերտի օրգանիզմ նման չափաբաժինների հոսքը: Սակայն հնարավոր է և ավելին` անհրաժեշտ է սննդակարքի մեջ ներառել վիտամիններով հարուստ միրգն ու բանջարեղենը, ինչպես նաև հյութերն ու կաթնամթերքը:
Իհարկե, դպրոցականի սննդակարգի բաղադրությունը չի սահմանափակվում սպիտակուցներով ու  վիտամիններով: Այս դեպքում հարկավոր է հաշվի առնել երեխայի օրգանիզմի տարիքային պահանջները մակրոնուտրիենտների մեջ (կենսաբանորեն էական տարրեր): Բացի 90 գրամ սպիտակուցներից անհրաժեշտ են ճարպեր (86.8 գ) և ածխաջրեր (301.8 գ): Բացի այդ, պետք է հիշել հանքային աղերի, միկրոէլեմենտների, ֆլավոնիդների և այլ նյութերի մասին, որոնք անհրաժեշտ են երեխայի պատշաճ աճի ու զարգացման համար:
Հացն ու հացահատիկային ապրանքները (7-13 տարեկան երեխաների օրական չափաբաժինը` 220 գ) պարունակում են վիտամիններ, հանքային նյութեր, չհագեցված ճարպաթթուներ:
Ընդեղենը (ոլոռ, լոբի, ոսպ), բրինձը, կարտոֆիլն ու ձավարեղենը (200 գ) երեխայի օրգանիզմին կտան հանքանյութեր, վիտամիններ: Չնայած այս մթերքում գերակշռում են ածխաջրերը, դրանք նույնպես համարվում են հիանալի սպիտակուցային աղբյուր:
Բանջարեղենն ու միրգը (600 գ) նույնպես կապահովեն երեխայի օրգանիզմը վիտամինների (մասնավորապես վիտամին C), հանքային միացությունների անհրաժեշտ քանակով: Մեծ դեր են խաղում դրանցում եղած Ա-կարոտինը, բիոֆլավոնոիդները, ֆոլաթթուն:
Կաթը, կաթնամթերքը (570 գ) սպիտակուցների, ճարպերի և կալցիումի, ֆոսֆորի, ցինկի, յոդի, B2 և B12 վիտամինների հիանալի աղբյուր են:
Միսը (140 գ) ձեր երեխային կտա սպիտակուց և B խմբի վիտամիններ, ինչպես նաև կարևոր միկրոէլեմենտներ` երկաթ ու ցինկ:
Ձուն հարուստ է բարձրարժեք սպիտակուցով ու լեցիտինով, վիտամիններով ու հանքային նյութերով:  Երեխան պետք է շաբաթը երկուսից չորս անգամ մեկ ձու ուտի:
Ձուկը (շաբաթական 1-2 անգամ` 40 գ) կապահովի օրգանիզմը յոդով, այն պարունակում օմեգա -3 ճարպաթթուներ, մսից ավելի հարուստ է B6 և PP վիտամիններով:
Սառը քամվածությամբ բուսական յուղերը (արևածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի) պարունակում է կարևոր չհագեցված թթուներ:
Շատ կարևոր է սննդամթերքի ճիշտ ընտրությունը: Բանջարեղենը, միրգը, միսը, ձուկը, ձուն պետք է պար­զա­պես թարմ լի­նեն:
Դիտումներ: 976 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz