Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024, 23:47



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին
16:33
ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին
ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին

ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին ՄԱԿ-ի աղբյուրների համաձայն` 2010 թվականի փետրվարի 12-ին տեղի է ունեցել դիվանագետների ու այլ պաշտոնյաների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՉԹՕ-ների ու այլմոլորակայինների մասին տվյալների առաջիկա հրապարակման հարցերը: Որոշվել է դրանք հրապարակել 2013 թվականին: Այս տեղեկությունները ուֆոլոգները փոխանցել են Մայքլ Ե. Սալլային: Մայքլ Սալլանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, մի քանի գրքերի հեղինակ և Էկզոքաղաքականության ինստիտուտի տնօրեն: Նրա կարծիքով, տվյալ պահին երկրագնդի մարդկանց հետ այս կամ այն ձևով փոխներգործում են 17 տարբեր այլմոլորակային քաղաքակրթություններ, իսկ մի քանիսը մշտապես կատարում են մեր մոլորակի մոնիտորինգը: Իսկ թե ինչու է բոլոր տվյալների պաշտոնական հրապարակման տարին ընտրվել հենց 2013 թվականը, բացատրում է ՄԱԿ-ի աղբյուրը. ՙՄարդիկ պետք է հոգեպես պատրաստ լինեն նման իրադարձություններին: Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մենք իսկապես մենակ չենք Տիեզերքում, և այլմոլորակայինները վաղուց գոյություն ունեն մեր մոլորակի վրա՚: Այլ խոսքերով, այս տեղեկությունները հարկավոր է մարդկանց փոխանցել աստիճանաբար, փուլ առ փուլ: Ինչպես ընդգծում են աղբյուրները, ամենակարևոր նպատակն է վստահեցնել մարդկանց, որ այլմոլորակայինները ոչ մի ռազմական վտանգ չեն ներկայացնում Երկիր մոլորակի համար: Անշուշտ, վերջին տարիներին շատերն անհանգստացած են ՉԹՕ-ների հաճախակի ՙայցելություններով՚, որոնք պատկերված են բազմաթիվ լուսանկարների ու տեսախցիկների վրա: Այդ պատճառով էլ դժվար է պատկերացնել մարդկանց արձագանքն այս տվյալների հրապարակումներից հետո: Փաստերի պաշտոնական հրապարակումները այլ մոլորակներում կյանքի գոյության մասին կարող են խուճապ, վախ ու հուսահատություն առաջացնել մարդկանց մոտ: Այդ դեպքում, հավանաբար, գիտնականները կդառնան ամենախոցելի օղակը, քանի որ այլմոլորակային կյանքի մասին փաստերի հրապարակումներն անպետք աղբի կվերածեն իրենց տեսություններն ու օրենքները: Դրա հետևանքով կաճեն ինքնասպանության դեպքերը, որոնց հաճախականությունը կվկայի վճռորոշ պահի մոտալուտ լինելու մասին: Չէ՞ որ շատերը կհասկանան, որ ամբողջ կյանքում նրանց այլ բան են սովորեցրել, նրանք հավատացել են այլ բաների: Իսկ այն ամենը, ինչ ճշմարտություն է համարվել, դարձել է սուտ: Հավանաբար ՄԱԿ-ում պաշտոնյաներին կսկսեն հրահանգներ տալ այլմոլորակայինների ուղղությամբ տարվող քաղաքականության վերաբերյալ: Նման բրիֆինգներին կմասնակցեն նաև առաջատար լրատվամիջոցները, որոնք իրենց հերթին ԶԼՄ-ներում կսկսեն լուսաբանել ՉԹՕ-ների մասին ստացվող տեղեկությունները: Հասկանալի է, որ ուֆոլոգներից շատերն այս տվյալները համարում են ոչ հավաստի: Ոմանց կարծիքով չի բացառվում, որ ամերիկացիները նպատակ ունեն ինչ-որ նոր ավիացիոն տեխնիկայի փորձարկումներ անցկացնել, ինչի պատճառով էլ ԶԼՄ-ներում տարածել է այս ապատեղեկատվությունը հատուկ ծառայությունների զգոնությունը քնեցնելու համար: Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք...
Դիտումներ: 965 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz