ՈՒրբաթ, 19 Ապրիլ 2024, 10:37



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » Բանանը կանացի միրգ է
14:07
Բանանը կանացի միրգ է
Բանանը կանացի միրգ է

Բա­նա­նը բու­ժա­կան նպա­տա­կնե­րով սկսել են օգ­տա­գոր­ծել դեռ հին ժա­մա­նակնե­րում: Այն կա­­րե­լի է օգ­տա­գոր­ծել ցան­կա­ցած նպա­տա­կով, քա­նի որ իջեց­նում է քա­շը՝ հի­ա­նա­լի կեր­պով հա­գեց­նե­լով քաղ­ցը, ամ­րաց­նում է իմու­նա­յին հա­մա­կար­գը: Բա­նա­նը հա­կա­ցուց­ված է շա­քա­րախ­տի և ալեր­գի­ա­յի նկատ­մամբ հա­կում ու­նե­նա­լու դեպ­քում:
Բա­նա­նի գլխա­վոր ար­ժա­նիքն այն է, որ այն պա­րու­նա­կում է ՙկա­նա­ցի՚ վի­տա­մին B: Հենց այդ վի­տա­մինն է օգ­նում կա­նանց իրեն անհ­րա­ժեշտ էներ­գի­ան ձեռք բե­րելու, պաշտ­պա­նում է մա­զե­րը ժա­մա­նա­կից շուտ սպի­տա­կե­լուց և թափ­վե­լուց, մաշ­կը տո­նու­սի մեջ է պա­հում՝ պաշտ­պա­նե­լով բշտիկ­նե­րից ու ցա­նից, կան­խում է եղունգ­նե­րի փշրվե­լը և շատ այլ բա­ներ:


Դե­սեր­տին` շո­կո­լադ


Իտա­լա­ցի գիտ­նա­կան­նե­րը եկել են այն եզ­րա­հանգ­ման, որ դա­ռը շո­կո­լա­դը իջեց­նում է արյան ճնշու­մը և բարձ­րաց­նում է մթեր­քի մեջ պա­րու­նակ­վող շա­քա­րը լու­ծե­լու օր­գա­նիզ­մի ու­նա­կու­թյու­նը, ին­չը հատ­կա­պես կա­րև­որ է շա­քա­րախ­տով տա­ռա­պող­նե­րի հա­մար: Ավե­լի տա­րած­ված կաթ­նա­յին շո­կո­լա­դն այդ­պի­սի հատ­կու­թյուն­ներ չու­նի:
Դա­ռը շո­կո­լա­դի դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը բա­ցատր­վում է նրա մեջ ֆլա­վո­նո­իդ­նե­րի՝ հա­կաթթ­վա­յին նյու­թե­րի մեծ պա­րու­նա­կու­թյամբ: Դրանք, բա­ցի նշված հատ­կու­թյուն­նե­րից, նաև լա­վաց­նում են արյան շրջա­նա­ռու­թյու­նը և խո­չըն­դո­տում տրոմբ­նե­րի առա­ջաց­մա­նը:
Բայց, չնա­յած դա­ռը շո­կո­լա­դի օգ­տա­կա­րու­թյա­նը, պետք է հաշ­վի առ­նել նաև դրա բարձր կա­լո­րի­ա­կա­նու­թյու­նը (500 կա­լո­րիա 100 գրա­մում): Եվ որ­պես­զի ավե­լորդ քաշ ձեռք չբե­րեք, այս չա­փով պետք է նվա­զեց­նել մնա­ցած մթերք­նե­րի քա­նա­կը:

Քաղց­կե­ղի ինը պատ­ճառ

Առող­ջա­պա­հու­թյան հար­վար­դյան դպրո­ցի (ԱՄՆ) գիտ­նա­կան­նե­րը հե­տա­զո­տու­թյուն են անց­կաց­րել, որի ըն­թաց­քում հայ­տնա­բե­րել են քաղց­կե­ղի առա­ջաց­մա­նը նպաս­տող 9 հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րը:
Դրանք են.
  • Ավե­լորդ քա­շը
  • Կե­րակ­րի մեջ մրգե­րի և բան­ջա­րե­ղե­նի բա­վա­րար քա­նա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը
  • Ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյան պա­կա­սը
  • Ալ­կո­հո­լի օգ­տա­գոր­ծու­մը
  • Ծխե­լը
  • Ան­կա­նոն սե­ռա­կան կյան­քը
  • Բնա­կու­թյան վայ­րում օդի աղ­տո­տու­մը
  • Ած­խի այր­ման պատ­ճա­ռով օդի աղ­տո­տու­մը (բնա­կե­լի տա­րած­քում)
  • Բժշկա­կան պրո­ցե­դու­րա­նե­րի անց­կաց­ման ըն­թաց­քում վա­րա­կու­մը

Մտավոր գործունեության խթանում
Բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետաքրքիր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր փսլնքոտ մանկության՝ քիթը քչփորելու սովորությունը ոչ այլ ինչ է, քան մտավոր գործունեության խթանում:
Ինչպես հաստատում են ֆիզիոլոգները, քթի թաղանթն այնքան հարուստ է ռեցեպտորներով, որ նրա ամեն մի հատվածի միջոցով կարելի է ազդել ողջ օրգանիզմի վրա: Այնպես որ, եթե դուք ժամանակ առ ժամանակ ոչ միայն քչփորում եք ձեր քիթը, այլ երբեմն ուղղակի տրորում եք այն, ապա դրանով իսկ օգնում եք ձեր օրգանիզմին ակտիվորեն դիմակայել մրսածությանը՝ ամրացնելով դիմադրողականությու
նը:


Ելակ էլ կա, ելակ էլ


Վաղո
ւց հայտնի էր, որ որոշ սննդա-մթերքներ կարող են սեռական հակում առաջացնել: Վերջերս նրանց շարքերը համալրվել են. ամենավերջին գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ լիբիդոն արթնացնելու ընդունակ են ելակն ու մորին:
Այս անսովոր ՙկողմնակի ազդեցությունը՚ բացատրվում է այդ հ
ատապտուղների մեջ ցինկի պարունակությամբ, ցինկն իր հերթին անհրաժեշտ է օրգանիզմին տեստոստերոնի սինթեզի համար; Բացի այդ՝ ելակը և մորին շատ անտիօքսիդանտներ են պարունակում, որոնք ուժեղացնում են արյան հոսքը դեպի մարմնի ներքին հատված:





Զբոսանք խանութներով


Խա­նութ­նե­րով եր­կար ժա­մա­նակ ՙզբո­ս­նե­լուց՚ հե­տո կա­նայք ոչ­ թե հոգ­նում են, այլ նոր ու­ժեր են ստա­նում: Գնում­ներ կ­ա­­տա­րե­լով՝ գե­ղե­ցիկ սե­ռի ներ­կա­յա­ցուց­չու­հի­նե­րը բարձ­րաց­նում են օր­գա­նիզ­մի կեն­սա­կան տո­նու­սը, տրա­մադ­րու­թյու­նը և զգում են կյան­քի հար­մա­րա­վե­տու­թյու­նը: Մինչ­դեռ նույ­նիսկ ֆի­զի­կա­կան լավ պատ­րաս­տա­կա­նու­թյուն ու­նե­ցող տղա­մարդ­կանց մոտ խա­նու­թում կարճ ժա­մա­նա­կա­հատ­ված անց­կաց­նե­լուց հե­տո ավե­լա­նում է զար­կե­րա­կի բա­բա­խյու­նը, առա­ջա­նում է սրտա­յին առիթ­միա և ճնշվա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյուն` նույ­նիսկ անհ­րա­ժեշտ գնում­ներ կա­տա­րե­լու դեպ­քում:
Այս­պի­սին են Բեր­նի հա­մալ­սա­րա­նի մաս­նա­գետ­նե­րի անց­կաց­րած հե­տա­զո­տու­թյուն­նե­րի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը: Դա մեկ ան­գամ ևս հաս­տա­տում է այն են­թադ­րու­թյու­նը, որ տղա­մարդ­կանց ատե­լու­թյու­նը գնումների նկատ­մամբ բնու­թյու­նից է գա­լիս և ու­նի բնազ­դա­յին ինք­նա­պահ­պան­ման բնույթ: Այդ պատ­ճա­ռով բժիշկ­նե­րը տղա­մարդ­կանց խոր­հուրդ չեն տա­լիս հա­ճախ այ­ցե­լել խա­նութ­ներ կամ ու­ղեկ­ցել իրենց տիկ­նանց բո­լոր բա­ժին­նե­րով: Ավե­լի լավ է նստել
սրճա­րա­նում կամ բա­րում ու թե­թև խմիչք, սուրճ կամ թեյ վա­յե­լել՝ սպա­սե­լով, թե երբ ձեր ու­ղեկ­ցու­հին կբարձ­րաց­նի իր տրա­մադ­րու­թյու­նը կամ կեն­սա­կան տո­նու­սը՝ գնում­ներ կա­տա­րե­լով:

Արժե՞, արդյոք, նյարդերը փչացնել


Շատ կա­նայք իզուր են իրենց ամու­սին­նե­րին ծու­լու­թյան մեջ մե­ղադ­րում, երբ վեր­ջին­ներս տանն աշ­խա­տե­լու նկատ­մամբ առանձ­նա­կի հա­կում չեն ցու­ցա­բե­րում: Բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը ­ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ տղա­մար­դու ու­ղեղն այն­պես է կա­ռուց­ված, որ նա ուղ­ղա­կի չի նկա­տում գրա­դա­րակ­նե­րի վրա­յի փո­շին:
Լոն­դո­նում հրա­տա­րակ­վե­լու է Մայքլ Գու­րի­ա­նի ՙԻն­չի մա­սին է մտա­ծում նա. իրա­կա­նում ինչ­պես է աշ­խա­տում տղա­մար­դու ու­ղե­ղը՚ գիր­քը: Գրքի հե­ղի­նա­կը բժշկա­կան տե­սանկյու­նից ապա­ցու­ցում է, որ կնոջ և տղա­մար­դու տարբեր վե­րա­բեր­մուն­քը նույն առար­կա­յին մեծ մա­սամբ պայ­մա­նավոր­ված է կեն­սա­բա­նու­թյամբ: Հենց այդ պատ­ճա­ռով, երբ կի­նը հոգ­նում է, նա հանգս­տա­նում է էմո­ցի­ո­նալ խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում, իսկ տղա­մար­դը նա­խընտ­րում է լռել և հե­ռուս­տացույ­ցով ֆուտ­բոլ դի­տել:
Հե­ղի­նա­կը նաև ժխտում է այն հաս­տա­տուն կար­ծի­քը, որ ամուս­նու­թյուն­նե­րը կոր­ծան­վում են կնոջ և տղա­մար­դու ան­բա­վա­րա­ր չա­փով մոտ լի­նե­լու պատ­ճա­ռով: Նա ապա­ցու­ցում է, որ հա­ճախ ամուս­նա­լու­ծու­թյուն­նե­րի գլխա­վոր պատ­ճա­ռը չա­փից դուրս մոտ լի­նելն է, ին­չից տղա­մար­դու ու­ղե­ղը հոգ­նում է:
Մայքլ Գու­րի­ա­նի կար­ծի­քով, մոտ ապա­գա­յում ու­ղե­ղի սկա­նա­վոր­ման ար­դյուն­քում կա­րե­լի կլի­նի պար­զել, թե ար­դյոք սի­րում են իրար տղա­մարդն ու կի­նը, և ինչ­քա­նով են նրանք հա­մա­տե­ղե­լի:

Բա­րի գի­շեր


Քնա­բեր մի­ջոց­ներ

Ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ քնա­բեր դե­ղա­մի­ջոց­նե­րի նշա­նա­կու­մը դեպ­քե­րի մե­ծա­մաս­նու­թյան ժա­մա­նակ անհ­րա­ժեշ­տու­թյուն չէ: Ապացուց­ված է նաև (ճիշտ է, ոչ վերջ­նա­կա­նա­պես), որ այդ­պի­սի մի­ջոց­նե­րը մեկ ամ­սից հե­տո այ­լևս ար­դյունք չեն տալիս: Հե­տև­ա­բար՝ քնա­բեր դե­ղե­րը սխալ են նշա­նակ­վում 80-90% դեպ­քե­րում: Տա­րեց մար­դիկ ընդ­հան­րա­պես պետք է հա­տուկ զգո­ւշու­թյամբ ըն­դու­նեն քնա­բեր­նե­րը և մի­այն` ժա­մա­նակ առ ժա­մա­նակ:
Քնա­բեր­նե­րի ըն­դուն­ման կողմ­նա­կի ազ­դե­ցու­թյուն­ներն են՝ կախ­վա­ծու­թյու­նը, ցերե­կա­յին քնկո­տու­թյու­նը, հի­շո­ղության կո­րուս­տը, վատ կո­որ­դի­նա­ցի­ան, որի հետև­ան­քով շատ են ընկնե­լու և կոտր­վածք­ներ ստա­նալու դեպ­քերը, չկա­պակց­ված խոս­քը և նույնիսկ մա­հա­ցու­թյու­նը: Կողմ­նա­կի աղ­դե­ցությու­նը հատ­կա­պես ակն­հայտ է ար­տա­հայտ­վում, երբ քնա­բեր­ներն ընդու­նում են ալ­կո­հո­լի հետ մի­ա­սին:
Մար­դիկ, որոնք տա­ռա­պում են թո­քե­րի հի­վան­դու­թյուն­նե­րով և ասթ­մա­յով, քնա­բեր դե­ղա­մի­ջոց­ներ ըն­դու­նե­լիս ապ­նո­ե­ին՝ շնչա­ռու­թյան գի­շե­րա­յին կանգ առ­նե­լուն չդի­մա­նա­լու ռիս­կի են դի­մում:
Ավե­լի լավ է քնա­բեր ըն­դու­նել ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում: Ամե­նա­անվ­տանգ դե­ղամ­ի­ջոց­նե­րից է նո­զե­պա­մը:
Օրենք­նե­րով քուն
Չի կա­րե­լի քնել հե­ռուս­տա­ցույ­ցի դի­մաց կամ սե­նյա­կում, որ­տեղ աշ­խա­տող հա­մա­կար­գիչ է մի­աց­ված:
Ավե­լի լավ է, որ բար­ձը շատ բա­րակ լի­նի: Այդ դեպ­քում ող­նա­շա­րի վզա­յին հատ­վա­ծը հա­վա­սար հար­թու­թյան մեջ կգտնվի մարմ­նի հետ, նշա­նա­կում է՝ ուղե­ղի արյան շրջա­նա­ռու­թյու­նը նորմալ կլի­նի: Դա ներ­գան­գա­յին ճնշման համար կա­պա­հո­վի բա­րեն­պաստ պայման­ներ և կսահ­մա­նա­փա­կի դեմ­քի և վզի վրա կնճիռ­նե­րի առա­ջա­ցու­մը:
Բի­ո­բև­եռ­նե­րի նոր­մա­լաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ է մահճա­կալն այն­պօ­ես դնել, որ գլու­խը ուղղ­ված լի­նի դե­պի հյու­սիս, իսկ ոտ­քե­րը՝ դե­պի հա­րավ:
Քնած ժա­մա­նակ, հատ­կա­պես գի­շե­րը, անհ­րա­ժեշտ է խու­սա­փել մի­ջան­ցիկ քա­մի­նե­րից: Դրանք մար­դուց էներ­գի­ան ՙդուրս փչե­լու՚ հատ­կու­թյուն ու­նեն, ին­չի հետևանքով հի­վան­դու­թյուն­ներ են առա­ջանում:
Ոչ մի դեպ­քում չի կա­րե­լի քնել տոթ սե­նյա­կում, պետք է բա­ցել օդանց­քը:
Դիտումներ: 825 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz