ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ - 11 Դեկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:52



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ
19:16
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉՈՒՊԱԿԱԲՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ
 
Միչիգանյան համալսարանի պրոֆեսոր Բարի Օ'Կոնորը պնդում է, որ բացահայտել է առասպելական չուպակաբրայի (ՙայծե վամպիր՚) գաղտնիքը: Նրա կարծիքով... դա ընդամենը քոսով հիվանդ շնազգիների ներկայացուցիչներ են` աղվեսներն ու կոյոտները:
Ինչպես հայտնի է, չուպակաբրայի մասին առասպելը բավականին հայտնի է դարձել Լատինական Ամերիկայի բնակչության մեջ: Այնտեղ գյուղացիները գտնում էին ամբողջովին արյունաքամ եղած ընտանի անասուններին, ավելի հաճախ` այծերին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեցին սարսափելի էակների մնացորդներ` չուպակաբրաներ:
Ուսումնասիրելով այդ մնացորդներից մի քանիսը` պրոֆեսոր Օ'Կոնորը պարզել է, որ դրանք հասարակ կոյոտաներն են, որոնք տառապում էին քոսի սուր ձևով:
Հայտնի է, որ քոսի պատճառը Sarcoptes scabiei տիզերն են, որոնք, մաշկի տակ տեղավորվելով արգելափակում են գեղձաբշտիկների արյան սնուցումը, ինչի պատճառով կենդանիների մոտ սկսվում է անդադար քորը: Այդ հյուծող քորը ութոտանի մակաբույծների զոհերի մոտ ճաղատացում է առաջացնում: Ուժասպառ կենդանիները կարողանում են միայն իրենցից ավելի թույլ որս բռնել:


ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ Է, ՈՐ ԱՖ­ՐԻ­ԿԱՆ ՄԱՐ­ԴՈՒ ՆԱ­ԽԱ­ՀԱՅ­ՐԵ­ՐԻ
ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ  ՉԷ

Գիտնականները գտել են մարդու հեռավոր նախնիների` մկան չափ քարացուկները, որոնց մարմնի կառուցվածքը վկայում է իրենց ասիական ծագման և Աֆրիկա հետագա գաղթի մասին` ամենաքիչը 39 միլիոն տարի առաջ:
Այդ հայտնագործությունը կասկածի տակ է առնում մարդու ծագման մասին գիտնականների` ներկայումս տարածված պատկերացումները, ըստ որոնց առաջնակարգերը Եգիպտոսի ներկա տարածքում հայտնվել են 37 միլիոն տարի առաջ: Օրինակ, Հնդկաստանում, Մյանմում և այլ ասիական երկրներում գտնվել են 45 միլիոն տարի հնություն ունեցող վաղ առաջնակարգների քարացուկներ:
Նոր հրապարակման մեջ Պուատյե համալսարանից Ժան-Ժակ Ժեգերի ղեկավարությամբ գիտնականների խումբը նկարագրում է Լիբանանի արշավի ժամանակ հայտնաբերված ատամների քարացուկները, որոնք պատկանում են վաղ անտրոպոիդների երեք հիմնական խմբերին: Այս քարացուկների բնորոշ առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ դրանք պատկանել են Եգիպտոսում հայտնաբերված, մարդու նախնիների մահացած տեսակներին ծնունդ տված առաջնակարգներին:
Քարացուկները 38-39 միլիոն տարեկան են, ինչը խոսում է Ասիայից Աֆրիկա պրիմիտիվ առաջնակարգների հավանական միգրացիայի մասին 45 միլիոն տարի առաջ իրենց ծագումից հետո: Լինելով մկան չափ` հենց Աֆրիկայում պրիմատները կարողացան վերածվել էական ավելի մեծ չափերի ու տեսակների, ինչից հետո սկսել են գաղթել և զբաղեցնել աշխարհի մյուս վայրերը: ՙԵթե անտրոպոիդների Ասիայից Աֆրիկա միգրացիան չլիներ, ապա նրանք կվերանային Ասիայում` մեզ զրկելով աշխարհ գալու հնարավորությունից՚,— ասում է գիտնականը:


ԱՊԱԳԱՅԻ ԱՄԵՆԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ

Masdar Сity-ն քաղաք է, որի շինարարությունը սկսել է Աբու-Դաբիում: Այն լինելու է աշխարհում միակ լիարժեք քաղաքը, որը կլինի բացարձակ անվնաս շրջապատող միջավայրի համար, առանց ածխածնի արտանետվածքների ու թափոնների: Masdar City-ն լինելու է էկոլոգիական քաղաք:
Պետք չէ գուշակել, թե ինչպիսին է լինելու ապագայի քաղաքը, որովհետև ապագան արդեն սկսվել է: Շուտով մենք կկարողանանք այն տեսնել մեր աչքերով: Masdar City-ն կդառնա առաջին քաղաքը, որը կապրի էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ: Ժամանակակից տեխնոլոգիաները կկենտրոնացվեն 6.000 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող տարածքի վրա: Մեքենաների համար կայանատեղերը կտեղավորվեն քաղաքի պարագծով, իսկ քաղաքով երթևեկելու համար մարդկանց կառաջարկվեն անձնական ճեպընթաց էլէկտրամեքենաներ` 4 ուղևորի համար նախատեսված:

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԳՅՈՒՂ, ՈՐՏԵՂԻՑ ՓԱԽԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ամենամոտ բնակավայրն այս գյուղից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա, սակայն ուղիղ ճանապարհն անցնում է ճահիճներով: Անանցանելի տեղերի կողքով անցնելով` հետազոտողների խումբը գյուղ հասել է 15 կիլոմետր անվերջ քայլելուց հետո:
–   Մի քանի տարի առաջ ինտերնետում ես կարդացել էի այդ գյուղի մասին, սակայն հետո մոռացել էի,– պատմում է ՙՍֆերա-X՚ խմբի ղեկավարը` Վալերի Կոտովը:– Վերջերս ինձ մի քանի մարդ դիմեց: Նրանք գտել էին այն արշավախմբի երկրաբաններից մեկին, որը և ցույց էր տվել գյուղ տանող ճանապարհը: 
Երկրաբանների խոսքերով, գյուղի բոլոր ծառերն այրված էին, երդիկներից ծուխ էր դուրս գալիս, սակայն գյուղում ոչ մի բնակիչ չկար:
Վալերի Կոտովն իր հետազոտական խմբով գյուղում ոչ այրված ծառ գտավ, ոչ էլ` երդիկների ծուխը: Դրա փոխարեն` 18 դատարկ տուն, ծածկված ազնվամորու թփերով, խոտով ու նոր ծառերով:
Տների դռները փակ չէին, բոլոր վառարանների դռները բաց էին, սեղաններին դրված էր փայտե սպասքը, մահճակալները հավաքված էին, աթոռներին հագուստ էր կախված: Սենյակներն այնպիսի տեսք ունեին, որ թվում էր` բնակիչները մի քանի րոպեով դուրս էին եկել բակ: 
– Հենց որ գյուղ մտանք,–  վերհիշում է Կոտովը,– այնպիսի զգացում առաջացավ, որ մեզ հետևում են: Շրջվում ես` մարդ չկա:
Եվս մեկ փաստ զարմացրել էր արշավախմբի անդամներին` տներում բացակայում էին սրբապատկերները, խաչերն ու կրոնական իրերը: Ի դեպ, ոչ մի սարք` ֆոտոխցիկ ու տեսախցիկ, այդ գյուղում չէր աշխատում: Պատահականություն է դա, թե տեղամասի հատկություն` դեռ հարկավոր է պարզել
Դիտումներ: 355 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2016