ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ - 12 Մարտի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
17:13
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1949 թ. մա­յի­սի 15-ին: Ավարտել է Ե. Չա­րեն­ցի ան­վան դպրո­ցը, Գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի «Դրա­մա­տիկ թատ­րո­նի և կի­նո­յի դե­րա­սան» դասա­րա­նը` Վ. Աճե­մյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: ՀՀ վաս­տա­կավոր ար­տիստ է, Երև­ա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կա­կան խորհր­դի ան­դամ: Պար­գև­ատր­վել է` «Մով­սես Խո­րե­նա­ցի», «Գա­րե­գին Նժդեհ», «Ֆր­ի­տյոֆ Նան­սեն» և «Երև­ան քա­ղա­քի զի­նան­շան» մե­դալ­նե­րով:
2006-ին ստեղ­ծել է Աշոտ Ղա­զա­րյա­նի հու­մո­րի, ծի­ծա­ղի և խոս­քի դպրոց-ստու­դի­ան:
Ամուս­նա­ցած է, ու­նի եր­կու զա­վակ և երեք թոռ­նիկ:

- Ձեր կյանքն առանց հումորի պատկերացնու՞մ եք:
-   Վաթսուն տարի նրա հետ եմ ապրում, ո՞նց կարող եմ առանց իրեն:
- Ձեր պատմած անեկդոտներից (ըստ տարածաշրջանների) նեղացողներ չե՞ն եղել:
-  Իմ պատմածների մեջ արժանապատվությանը դիպչող ոչինչ չկա, բարի հումոր է, ավելի են ուրախանում: Օրինակ` ապարանցին խմած, ընկնում է գետը և ասում.- «Քշա տուն»: - Ի՞նչ կա այստեղ նեղանալու:
- Նմանակումներ անելիս խնդիրներ ունեցե՞լ եք:
-   Միայն մի երգիչ է նեղացել, չնայած բոլորն էլ ասում էին, որ իրեն շատ լավ եմ նմանակել:
- Միայն մեկ օր` Ապրիլի 1-ն  է հումորի օր, քիչ չէ՞:
-   Ուրախ կյանք սիրող մարդու համար 365 օրն էլ Ապրիլի 1 է:
- Առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել:
-  Ես ինձ ինչ հիշում եմ` սիրահարված եմ եղել: Հիմա էլ եմ սիրահարված: Սիրահարվել եմ մի շաբաթով, տասը օրով, մի տարով: Վերջինը երկար տևեց` երեսունչորս տարի:
-  Ձեզ երջանիկ համարու՞մ եք:
-  Եթե կողքիդ ունես սիրած կին, սիրասուն զավակներ, ովքեր քո անվան վրա բիծ չեն թողնում, համով, քաղցր թոռնիկներ, սիրած աշխատանք, շատ թանկ հանդիսատես, իհարկե` երջանիկ ես: Բայց, լիակատար երջանիկ լինելու համար, անհրաժեշտ եմ համարում, որ բոլորն ունենան այս ամենը:
- Հայ ընտանիքում կա՞ մայրիշխանություն:
-  Մեր ընտանիքից դուրս չեմ կարող ոչինչ ասել, մեզ մոտ` չկա:
- Ընդունու՞մ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ...
-  Օրինակ` Նազիկին ինչպե՞ս կարող եմ չընդունել, կին արմատ լինելով մեր ազգի պատիվը բարձրացրեց աշխարհով մեկ: Ես իր ցավը տանեմ: Ուրախությունից` արցունքով լացել եմ:
- Հե՞շտ է երեխաների հետ աշխատելը:
- Դժվար է, բայց` հաճելի:
- Որևէ զավեշտալի դեպք կարո՞ղ եք հիշել:
- Արմեն Խոստիկյանի հետ հյուրախաղերի էինք Ամերիկայում` Հոլիվուդում: Հյուրանոցի պատշգամբում նստած էի, մեկ էլ Արմենը եկավ մայկա-տրուսիկով: Աասացի`  Արմեն ջան, ամոթ է, ինչո՞ւ ես մայկա-տրուսիկով եկել բալկոն: Արմենը նայեց ինձ ու հանգիստ ասաց. «Աշոտ ջան, ազատ երկիր է, ինչ ուզեմ էն էլ կանեմ»:

Զրուցեց`
Դիտումներ: 807 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2016