Հինգշաբթի, 18 Ապրիլ 2024, 23:04



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԱՐԱԶ ԴԱՐԵ
16:02
ԱՐԱԶ ԴԱՐԵ
Araz DareԱՐԱԶ ԴԱՐԵ

–Նկատելի է, որ այս տարի քեզ մոտ բուռն ստեղծագործական շրջան է, սպասե՞նք նորությունների:

–Ողջունում եմ ամսագրի իմ շատ սիրելի ընթերցողներին... Այս տարվա hունվար ամսին իմ նվագախմբով մեկնեցինք Թեհրան, որտեղ և կայացավ իմ մենահամերգը: Փետրվար ամսին իմ հանդիսատեսին ներկայացրեցի ՙՍիրո արևներ՚ երգն ու տեսահոլովակը, որը բավականին սիրվեց նրանց կողմից: Օգոստոս ամսվա ընթացքում ՙՍև-սպիտակ՚ երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որը նույնպես արժանացավ սիրելի ունկնդիրներիս ջերմ գնահատականին: Մինչ տարվա ավարտը լինելու է ևս մեկ ուրախ երգ, Ամանորի մասին, որը սիրով կնվիրեմ իմ ժողովրդին, ակնկալիքով, որ այն իր արժանի տեղը կգտնի իմ երգացանկում և ուրախություն կպատճառի բոլորին, այդ ամենա սպասված և սիրված տոնին: Երգի հեղինակն է Ռոմանոս Ռոստոմյանը, խոսքերի հեղինակը` Անուշ Հակոբյանը, գործիքավորումը` Դավիթ Դավթյանի, երաժտական պրոդյուսեր Արմեն Թորոյանն է: Տեսահոլովակի ստեղծագործական խումբը ներկայացնում են` Լուսինե Սարգսյանը, Արման Օրդյանը, Արմեն Թորոյանը և ուրիշներ...

–Ի՞նչ ձեռքբերումներ ունեցար այս տարվա ընթացքում:
–Փետրվար ամսին ԱՄՆ-ում կայացած «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը արժանացա «Տարվա լավագույն միջազգային երգիչ» մրցանակին և, դրան զուգահեռ, պարսկական մի շարք անվանի երաժշտական ալիքներով գտնվեցի հիթ շքերթների պատվավոր 1-ին հորիզոնականներում, մասնավորապես` PMC ալիքի թոփ 20-ի 1-ին տեղում:
–Քո մաղթանքները մեր ընթերցողներին...
–Ուրախ եմ, որ «ՄԵՆՈՒԱ» ամսագրի միջոցով կարող եմ շնորհավորել իմ շատ սիրելի ունկնդիրների և ամսագրի անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` ցանկանալով նրանց, որ այս տարին երազանքների իրականացման տարի լինի: Ուզում եմ և իմ սրտի խոսքը հղել նոր երգիս մի քառյակի միջոցով.

Նոր տարին բարի
Թող հույզեր բերի,
Երկնքից աստղ ու շող մեզ բերի,
Սիրահար սրտերի անուրջները
բարի կատարվի:

Սիրով` Ձեր Արազ Դարե

Հարցազրույցը Աղավնի Մանուկյանի
Դիտումներ: 940 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz