ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 01:49



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԱՄԱՌ 2010
12:21
ԱՄԱՌ 2010

 ԱՄԱՌ 2010

Վերջին տարիներին ծաղկավոր զարդանախշերը կանացի հագուստների ու աքսեսուարների մեջ նորից դարձել են ժամանակակից ու նորաձև: Դրանք իրենց տեղն են գտնում թարմ գարնանային, վառ ամառային և նոստալգիկ աշնանային հավաքածուներում և օգտագործվում են ոչ միայն զգեստների, այլև ներքնաշորերի ու յուրահատուկ աքսեսուարների վրա: Ո՞րն է ծաղկավոր երիզների ու զարդերի մոդայիկ լինելու գրավականը: Հավանաբար, նուրբ կնոջ քնքշությունը, ռոմանտիզմը, ամենաուժեղ տղամարդուն հնազանդեցնելու և խենթացնելու նրա ունակությունը: Քանի որ այս ոճը գեղեցիկ սեռին օգնում է տղամարդկանց գրավել ու հիացնել: Բացի այդ, վառ ու ծաղկավոր մոտիվները կենսախնդություն ու դրական էներգիա են հաղորդում:

Նորաձև է ծնկից մի քիչ ներքև, շերտավոր, կլյոշ կիսաշրջազգեստը` գարնան ծաղիկների նկարներով ու երկարաթև շրջազգեստը` խոշոր ծաղիկներով: Կարևոր տարրեր են նաև գլխարկներն ու շարֆերը` վրան ասեղնագործած ծաղիկներով:

Ծաղկավոր ներքնազգեստը միշտ էլ բոլոր ժամանակներում եղել է սեքսուալ: Այս սեզոնը նույնպես բացառություն չէ: Նորաձևությունը պահանջում է փոքրիկ ծաղիկներով գործվածքներ:

Օծանելիքների շարքում նույնպես նորաձև են ծաղկային բույրերը:

ՆՈՐԱՁԵՎ  ԼՈՂԱԶԳԵՍՏ - 2010

Չնայած արևը դեռ մեզ չի ջերմացնում իր ճառագայթներով և օդի ջերմաստիճանն այնքան էլ բարձր չէ, այնուամենայնիվ, դիզայներներն արդեն մեզ պատրաստում են լողափային սեզոնին և ցուցադրում են 2010 թվականի նորաձև լողազգեստների տարատեսակ հավաքածուներ:

2010 թվականին նորաձև են վառ, անհամաչափ և սպորտային լողազգեստները: Լողազգեստը` շապիկով յուրահատուկ նորամուծություն է բոլոր նրանց համար, որոնք տագնապում են լողափային հագուստի մինիմալությունից: Բացի այդ, սա շատ կսազի ակտիվ և սպորտային աղջիկներին: Լողազգեստի կողքերի կամ մեջքի վրա արված ոչ սովորական կտրվածքները կարող են շատ գրավիչ երևալ: Սակայն վերջինս կարելի է կրել արդեն արևահարված մարմնին, որպեսզի կտրվածքի տեղերը չուրվագծվեն մարմնի վրա:

Լողազգեստի համար կարևոր տարր է համարվում նաև բանդանան: Կանացի ու ճիշտ ընտրված բանդանան ձեզ կդարձնի սեքսուալ ու անզուգական: Շատ կարճ կիսաշրջազգեստը նույնպես նորաձև է այս տարի: Դրա մեջ կարելի է զգալ շատ հարմարավետ, քանի որ այն կարող է ծածկել որոշ թերություններ:

Ի՞նչը նորաձև չէ: Սթրինգները. և՜ կանայք, և՜ դիզայներներն ասում են, որ դրանք արդեն դուրս են եկել նորաձևությունից: Խուսափեք արհեստական քայլերից, այժմ լողափին պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կաք իրականում:

Այսպիսով, ՙԳարուն-ամառ 2010՚ սեզոնում ընտրեք այնպիսի լողազգեստ, որը ձեզ ավելի է դուր գալիս և ավելի է սազում: Այդ հարցում ձեզ կօգնեն ձեր կազմվածքն ու ճաշակը:

Դիտումներ: 1133 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz