ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ. ՙԵս նրանց չեմ սահմանափակում մի շարք չի կարելիներով...՚
–Կպատմե՞ք Ձեր փոքրիկների մասին,
ի՞նչ
նախասիրություններ
ունեն...
–Ունեմ երկու երեխա, առաջնեկս աղջիկ է` Ժաննան: Նա 6 տարեկան է, սովորում է առաջին դասարանում: Տղաս` Հայկը, 3,5 տարեկան է, գնում է մանկապարտեզ: Ժանուլիկը սիրում
է
ամեն
ինչ,
մանկության
տարիներին
ես
եմ
այդպիսին
եղել,
հաճախում
է
պարի,
լողի,
ընդունվել
է
երաժշտական
դպրոց,
սիրում
է
երգել,
բայց
առավել
սիրում
է
պարել,
ցանկություն
ունի
գնալ
նկարչության
ու
գեղասահքի:
Հնարավորինս
փորձում
է
անել
ամեն
ինչ:
Հայկը
դեռ
փոքրիկ
է,
չեմ
հասկանում,
թե
ինչով
է
առավել
սիրում
զբաղվել,
բայց
նա
հետ
չի
մնում
քույրիկից...
Առանձնապես
ոչ
մեկի,
ոչ
էլ
մյուսի
հետ
չեմ
զբաղվում,
շեշտադրում
չեմ
դնում
և
չեմ
դնի
մինչ
այն
պահը,
երբ
կկողմնորոշվեն,
թե
ինչ
են
ուզում:
–Ունե՞ն սիրելի խաղեր...
–Ինչպես բոլոր այն երեխաները, ովքեր ունեն տատիկ և պապիկ գյուղում, իրենք ևս, անհամբերությամբ սպասում են ուրբաթ
օրվան,
քանի
որ
Ժանուլիկը
սովորում է մասնավոր դպրոցում, և շաբաթ օրերը դաս չունի: Այդպես նա ամբողջ շաբաթ սպասում է, որ շաբաթ և կիրակին եղբոր հետ անցկացնեն տատիկի և պապիկի մոտ` գյուղում: Շատ են սիրում գյուղում լինել, և ես նրանց շատ լավ եմ հասկանում, քանի որ իմ մանկությունն անցել է այնտեղ,
և
այնքան
անհոգ
ու
անմիջական:
Շատ
բնական
ու
հասկանալի
է,
որ
այդ
ազատությունը
կա
նաև
իմ
երեխաների
մեջ:
Նրանց
օրը
լեցուն
է
անցնում,
մեկը
դպրոց,
մյուսը
մանկապարտեզ...
և
վերադառնում
են
5, 6-ին,
ճաշում
են,
մի
քիչ
խաղում`
և
վերջ,
ժամանակն
է
գալիս
քնելու:
Այդպիսի
ռեժիմով
ապրող
երեխաների
համար
երանություն
է
գտնվել
տատիկ-պապիկի
տանը
և
խաղալ
իր
տարիեկիցների
հետ:
Ես
նրանց
չեմ
սահմանափակում
մի
շարք
ՙչի
կարելի՚-ներով,
եթե
ուզում
են
հողով
ինչ-որ բան պատրաստել,
հետո
ջուր
լցնել
այդ
ամենի
վրա,
թող
անեն...
չեմ
ասում
զգույշ,
մատիկդ
կկեղտոտվի
և
այլն,
և
այլն...
–Ձեզ այդ առումով չե՞ն սահմանափակել...
–Ոչ... Փոքր տարիքում հիշում եմ, որ շատ ճարպիկ էի, լիդեր էի երեխաների մեջ, անպայման այնպես էի անում, որ իմ ասածով լիներ: Հանդեսներ էի կազմակերպում, մի շարք միջոցառումներ...
Շատ
էի
սիրում
հեծանիվ
վարել,
հիմա
էլ
շատ
եմ
սիրում մեքենա վարել, առհասարակ սիրում եմ արագություն: Հիշում եմ, որ շատ բազմազան
խաղեր
էինք
խաղում,
հնարավոր
է`
ծիծաղելի
թվա,
բայց
մենք
աղջիկներով
և
տղաներով
թիմերի
էինք
բաժանվում,
ֆուտբոլ
խաղում
և
հաղթում
տղաներին...
–Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է: Դուք`
որպես
Յունիսեֆի բարի կամքի
դեսպան,
կասե՞ք,
ինչպե՞ս
պետք
է
ծնողները
պաշտպանեն
երեխաներին:
|