ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ - 21 Հունվարի 2011 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:52



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
21:18
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
 ԱՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Սկսած աստ­վա­ծաշն­չյան ժա­մա­նակ­նե­րից` ողջ աշ­խար­հի մար­դիկ տե­սել են հրեշ­տակ­նե­րին: Վեր­ջին տա­րի­նե­րին ավե­լի շատ մար­դիկ են խո­սում այն մա­սին, որ շփման մեջ են մտել այդ յու­րա­հա­տուկ արա­րած­նե­րի հետ: Իսկ հի­մա` XXI դա­րի սկզբին, մենք բա­վա­կա­նին հա­ճախ ենք լսում հրեշ­տակ­նե­րի տե­սիլք­նե­րի մա­սին: 
Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րում անց­կաց­րած ազ­գա­յին հարց­ման ար­դյունքում պարզ­վել է, որ բնակ­չու­թյան 69%-ը հա­վա­տում է հրեշ­տակ­նե­րի գո­յու­թյա­նը, իսկ 32%-ը պատ­մել է իրենց հան­դիպ­ման մա­սին:

Երբ են հայտն­վում հրեշ­տակ­նե­րը
  Շատ մարդ­կանց կյան­քը փոխ­վում է այն բա­նից հե­տո, երբ նրանք հրեշ­տակ­նե­րի հետ հան­դի­պու­մը հա­մա­րում են Աստ­ծո նշան: Հա­ճախ հրեշ­տակ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը կապ­ված են բժշկում­նե­րի հետ: Ստո­րև ներ­կա­յաց­վում են այն մարդ­կանց պատ­մու­թյուն­նե­րը, որոնք շփվել են հրեշ­տակ­նե­րի հետ: Եվ մի­այն առա­վել թե­րա­հա­վատ ըն­թեր­ցող­նե­րի մոտ կա­րող է կաս­կած առա­ջա­նալ այդ հան­դի­պում­նե­րի իրա­կան լի­նե­լու վե­րա­բե­րյալ:
 
1978թ.` հրեշ­տա­կով փրկված աղ­ջիկ
Մի աղ­ջիկ Հի­լա­րի Ռաս­սել անու­նով ձմռան խա­վար մի օր ըն­կել էր հոր­ձա­նու­տի մեջ: Նա վեց տա­րե­կան էր: Ծնող­նե­րը ափից տես­նում էին, թե ինչ­պես է աղ­ջի­կը փոր­ձում փրկվել: Այդ պա­հին նրա հայ­րը` Ռի­չար­դը, մուգ-մա­զե­րով մի մարդ է նկա­տում, որը կանգ­նած էր Հի­լա­րիի կող­քին: Տա­րօ­րի­նակ ան­ծա­նո­թը պար­զա­պես աղջ­կան ՙձեռ­քե­րով հա­նում էր ջրից՚: 
Իսկ Հի­լա­րին հի­շում է, որ տղա­մար­դը թխա­դեմ էր և, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ եղա­նակն ամ­պա­մած էր, ան­ծա­նո­թը պատ­ված էր վառ լույ­սով: Հի­լա­րիի մայ­րը զար­մաց­րել է, որ մար­դը հեշ­տու­թյամբ քայ­լում էր ալիք­նե­րի միջով, որոնք հաս­նում էին իր կրծքա­վան­դա­կին, թեև թվում էր, որ նա շատ հե­ռու է` ծո­վի խոր­քում: Երբ մար­դը ափ դուրս եկավ, նա Հի­լա­րի­ին հանձ­նեց մո­րը, նրանք գրկա­խառն­վե­ցին, իսկ երբ պտտվե­ցին, տղա­մար­դն ար­դեն ան­հե­տա­ցել էր: 

1992 թ.` սպի­տակ հրեշ­տա­կա­յին լույս

Այս դեպ­քը նույն­պես տե­ղի է ու­նե­ցել ծո­վում 1992   թ. հու­լի­սին: Դոն­նա Տե­ռո­դին և իր ամու­սի­նը` Պի­տե­րը, իրենց յախ­տա­յով ու­ղև­որ­վում էին դե­պի Բո­հեմ­ներ: Նրանք ընկ­նում են փո­թոր­կի մեջ, և  նա­վա­կը շուռ է գա­լիս: Դոն­նան հա­մոզ­ված էր, որ  մեռ­նե­լու էր, և նա իս­կա­պես ու­զում էր մեռ­նել, որով­հե­տև ար­դեն չորս տա­րի շա­րու­նակ տա­ռա­պում էր երի­կամ­նե­րի ցա­վով, իսկ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը միշտ անց­կաց­նում էր ան­կող­նում: Փո­թոր­կի ըն­թաց­քում նա աղո­թում էր. ՙՏե՛ր, այն­պես արա, որ մա­հը լի­նի հեշտ ու առանց ցա­վի՚: Մի քա­նի րո­պե անց նա զգում է, թե ինչ­պես ինչ-որ ուժ նրան դե­պի վեր է հա­նում, և մի­և­նույն ժա­մա­նակ նա տես­նում է մի լույս` սպի­տակ, փայ­լուն ու շատ հզոր: ՙԵրբ ես ընկղմ­վե­ցի այդ լույ­սի մեջ, ես հա­մակ­վե­ցի խա­ղա­ղու­թյան ու  անխ­ռո­վու­թյան զգա­ցու­մով: Շատ հրեշ­տակ­ներ հայտն­վե­ցին, ով­քեր սլա­նում էին դե­պի ինձ ու լցնում էին ինձ բու­ժիչ լույ­սով՚: Իհար­կե, Տե­ռո­դի­ին թվում էր, որ նա ար­դեն մե­ռած է: Սա­կայն նա մի ձայն է լսում, որն ասում է նրան. ՙԴու դեռ գոր­ծեր ու­նես անե­լու: Քեզ հար­կա­վոր է վե­րա­դառ­նալ՚: Ձայ­նը լսվում էր մի հսկա հրեշ­տա­կի կող­մից, որը շատ արագ ան­հե­տա­նում է: Այդ դեպ­քից հե­տո կնոջ մոտ մնաց լավ ինք­նազ­գա­ցո­ղու­թյան զգա­ցու­մը: ՙՀրեշ­տակ­նե­րը բու­ժե­ցին ինձ: Նրանք վե­րա­դարձ­րե­ցին ինձ, որ­պես­զի ես նկա­րեմ նրանց՚, - պատ­մում էր Դոն­նան: Այդ ժա­մա­նա­կից ի վեր նա իրեն նվի­րել է գե­ղան­կար­չու­թյա­նը և հա­րյու­րա­վոր հրեշ­տակ­ներ է նկա­րում բաց երանգ­նե­րով: Նրա կար­ծի­քով, այդ նկար­նե­րը սփո­փում են մարդ­կանց և օգ­նում են շփվել հրեշ­տակ­նե­րի հետ:
 
Ով­քեր են հրեշ­տակ­նե­րը
Ըստ քրիս­տո­նե­ա­կան հա­վատ­քի, հրեշ­տա­կը ոչ մարդ­կա­յին էակ է` կա­տա­րյալ, բա­րո­յա­պես մա­քուր և ան­մահ: Ավան­դա­բար հա­մար­վում է, որ բո­լոր հրեշ­տակ­նե­րը ստեղծ­ված են եղել Աստ­ծո կող­մից, դե­պի Իր մոտ տա­նող ուխ­տագ­նա­ցու­թյան եր­կար ճա­նա­պար­հին մար­դուն օգ­նե­լու հա­մար: Նրանց աշ­խա­տանքն է լու­սա­վո­րել այդ ու­ղին, և այդ պատ­ճա­ռով հրեշ­տակ­նե­րը հա­մար­վում են սուր­հան­դակ­ներ, ու­ղե­կից­ներ, մար­դու ու Աստ­ծու մի­ջև օղակ: Իրենց բնույ­թով նրանք զրկված են մարմ­նից, թեև եր­բեմն նրանց կա­րե­լի է տես­նել, երբ նրանք հայտն­վում են մար­դու կեր­պա­րան­քով:

1994թ.` հրեշ­տակ­ներ ան­տա­ռա­պե­տի հա­մար

Այս դեպ­քը պա­տա­հել է Գա­րի Կոր­նե­րի հետ, որը երեք կա­մա­վոր­նե­րի հետ գնա­ցել էր ժայ­ռից կախ­ված ժայ­ռագ­նա­ցին փրկե­լու:  Գա­րին ըն­կել էր ժայ­ռի հարթ մա­կե­րև­ույ­թից 27 մ բարձ­րու­թյու­նից: Սա­կայն, երբ մին­չև հո­ղը նրան մնա­ցել էր 9-12 մ, նա հան­կարծ դա­դա­րել էր ընկ­նե­լուց և կպել էր սա­րի ժայ­ռոտ պա­տին: ՙԱն­շուշտ, դա եղել է Աստ­ծո ձեռ­քը կամ մի հրեշ­տա­կի ձեռք,–  ասում է Կոր­նե­րը:–  Կրծքա­վան­դա­կումս ես զգում էի այն ան­հա­վա­տա­լի ու­ժը, որն ինձ հետ էր մղում: Հան­կարծ իմ սրտում ես զգա­ցի մի մեծ ջեր­մու­թյուն, կար­ծես ինձ գրկա­խառն­վել էր հենց ին­քը` սե­րը՚: Կոր­նե­րը ինք­նու­րույն կա­րո­ղա­ցավ հաս­նել լե­ռան գա­գա­թին: Մինչ­դեռ տա­նը Կոր­նե­րի կի­նն այդ պա­հին մի մեղմ ձայն էր լսել, որն ասում էր, որ Գա­րին ըն­կել է, բայց իր հետ ամեն ինչ կար­գին է:
 
Տա­րեց հրեշ­տա­կը

 
Մի օր հան­րա­խա­նու­թում 85-ամյա Ելի­զա­բե­թը մեծ դժվա­րու­թյամբ սայ­լա­կի մեջ էր դա­սա­վո­րում մթեր­քը: Հան­կարծ իր կող­քին մի ծեր կին է կանգ­նում և առա­ջար­կում է նրան տուն ու­ղեկ­ցել: 
Տի­կին Ելի­զա­բե­թն ըն­դու­նում է նրա առա­ջար­կը և նույ­նիսկ թույլ է տա­լիս, որ ան­ծա­նոթ օգ­նա­կա­նը հե­տևի ապ­րան­քին մին­չև նա կրպա­կից թերթ գնի: Վե­րա­դառ­նա­լուն պես նա հստակ իր մտքում լսում է հե­տև­յալ բա­ռե­րը. ՙՆա կա­նի այն­պես, որ նրա հրեշ­տակ­նե­րը հոգ տա­նեն քո մա­սին՚: Այդ պա­հին նա տես­նում է, թե ինչ­պես է իր օգ­նա­կա­նը մի պահ վե­րած­վում մի մեծ փայ­լուն հրեշ­տա­կի: Տա­րեց կի­նը բա­րյա­ցա­կա­մո­րեն ու­ղեկ­ցում է Ելի­զա­բե­թին ավ­տո­կա­յա­նա­տե­ղի, որ­տեղ նրանց սպա­սում է մի տղա­մարդ: Այդ տղա­մար­դը տի­կին Ելի­զա­բե­թին մե­քե­նա­յով տուն է տա­նում առանց հարց­նե­լու, թե որ­տեղ է նա ապ­րում: Նրանք օգ­նում են ապ­րան­քը խո­հա­նոց տե­ղա­փո­խել, բայց երբ Ելի­զա­բե­թը շրջվում է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լու հա­մար, օգ­նա­կան­նե­րն ար­դեն ան­հե­տա­ցած են լի­նում: Տի­կին Ելի­զա­բե­թը  գտնում է, որ Աստ­ված հրեշ­տակ­նե­րին ու­ղար­կել էր իրեն օգ­նե­լու հա­մար: 
Չնա­յած այս բո­լոր պատ­մու­թյուն­նե­րին, կան մար­դիկ, ով­քեր կար­ծում են, որ հրեշ­տակ­նե­րի տե­սիլք­նե­րը որո­շա­կի տե­սո­ղա­կան խաբ­կան­քի ար­դյունք են, որոնք հա­վա­նա­բար սե­փա­կան մշա­կույ­թի և հա­մոզ­մունք­նե­րի ար­գա­սիք են հան­դի­սա­նում: Եվ քա­նի որ անձ­նա­կան փոր­ձը հնա­րա­վոր չէ գի­տա­կա­նո­րեն ապա­ցու­ցել, որոշ ՙփոր­ձա­գետ­ներ՚ կար­ծում են, որ ավե­լի լավ է նշել բո­լո­րը: Իսկ մյուս­նե­րը կար­ծում են, որ եթե մար­դու հետ ինչ-որ ճա­կա­տագ­րա­կան դեպք է պա­տա­հել, հար­կա­վոր է խո­սել այդ մա­սին:
Դուք նույն­պես կա­րող եք գրել մեզ, պատմել Ձեզ հետ կա­տար­ված ար­տա­սո­վոր դեպ­քե­րի մա­սին: Եվ մենք մի­ա­սին կքննար­կենք այն մաս­նա­գետ­նե­րի հետ:
Դիտումներ: 505 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016