Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 11:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ԱՐՄՈ. «Ամեն ժամանակաշրջան իրենն է թելադրում...»
17:12
ԱՐՄՈ. «Ամեն ժամանակաշրջան իրենն է թելադրում...»
ԱՐՄՈ. «Ամեն ժամանակաշրջան իրենն է թելադրում...»

-  Վերջին երգդ սիրվեց առավել քան նախորդները... ինչո՞ւ այդ ոճի երգերով չսկսեցիր...
-  Սկզբում  այդպիսի  երգ չկար: Երբ ծանոթացա Մարտին Միրզոյանի հետ, նա ինձ խորհուրդ տվեց, որ երգեմ ավելի մելոդիկ երգ, լսեցի, և նրա խորհրդով շարժվեցի:
-  Երբ սկսեցիր հանդես գալ տեսահոլովակներով, երգերով, ունեի՞ր կոնկրետ նպատակ, գիտեիր ու՞ր ես գնում, ինչու՞...
-   Առաջին երգի հետ կապված ոչինչ չէի մտածել, այն ստեղծվեց  հետո միայն սկսեցի մտածել, ծրագրեր կազմել և առաջ շարժվել: Երբ ունեցա հաջողություն, մարդիկ սիրեցին և սկսեցին պահանջել հաջորդը,  կամաց-կամաց առաջ շարժվեցի և հասա մինչև ձայնասկավառակ:
-  Պատմիր քո մասին... որտե՞ղ ես սովորել, ինչո՞վ ես զբաղվել... մի խոսքով, ներկայացրու քեզ:
-   Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ՙԱրձագանք՚ ստուդիա, այն ժամանակ այն ամենաճանաչվածն էր, մարդիկ ձգտում էին այնտեղ ընդունվել: Ընթացքում համատեղել եմ ուսումս, և սովորել եմ նաև իրավաբանական ֆակուլտետում, մասնագիտությամբ` իրավագետ եմ: Այդ երկուսի հետ համատեղել եմ աշխատանքս: Հետո գնացի ծառայության: Եկա, շարունակեցի աշխատել: Այդ ամենի հետ մեկտեղ, անընդհատ երգեր էի ձայնագրում` ժողովրդական ոճով, բայց ինչ-որ բան այնպես չէր ստացվում... և  չորս տարի անց, ամեն ինչ հրաբուխի նման ժայթքեց, թողարկվեց իմ առաջին երգը:
-  Շա՞տ ես ծախսում...
-  Շատ-շատ... ամենաշատը` դրսում սնվելու և մեքենայիս վառելիքի համար:
-  Երգում ես այն ինչ պահանջվա՞ծ է, թե՞ այն, ինչ ինքդ ես ուզում:
-  Երգում եմ այն, ինչի մեջ ինձ լավ եմ զգում, չեմ կարող երգել այնպիսի երգ, որն ինձ հոգեհարազատ չէ: Իհարկե, հետևում եմ նաև պահանջարկին, երգը հագուստի նման է, չէ՞ որ չես կարող լսել 70-ականների երգեր, որովհետև այն չի լսվի, ամեն ժամանակաշրջան իրենն է թելադրում: Երգում եմ այն, ինչը մարդկանց հաճելի է:
-  Ի՞նչն է այժմ պահանջված... նորաձև:
-   Կարծես թե հիմա ամբողջ աշխարհում ռիթմիկ երգերն են գերակշռում, հիմա մելոդիկ երգերը չեն լսվում, պահանջված չեն: Որոշել եմ, որ այսուհետև պետք է ռիթմիկ երգեր երգեմ, ոչ թե այն պատճառով, որ այդ ոճն է պահանջված, ոչ, ուղղակի այդպես ճիշտ է, որովհետև այս սկավառակիս մեջ շատ են մելոդիկ երգերը:
-  Ընդհանրապես, նկատել եմ, որ մեր կատարողները համագործակցում են միևնույն հեղինակների հետ, շատ քչերն են դիմում նոր հեղինակների... ինչու՞ :
-  Հեղինակի պահանջված լինելը ինձ համար էական չէ, որովհետև կա չպահանջված հեղինակ, ում երգը հաստատ հիթ կդառնա: Ուղղակի Վահրամ Պետրոսյանը, Մանե Հակոբյանը իմ լավ ընկերներն են և  նրանց երգերն ինձ դուր են գալիս:
-  Ո՞ր ոճն է գերակշռում քո երգերում, միայն` անկեղծ...
-   Երևի փոփ...
-  Երևի՞...
-  6/8-ն էլ է ինձ շեղում... Գիտես, եթե ես այսօր գումար եմ ծախսում երգարվեստի վրա, դա չի նշանակում շատ ունեմ, դրա համար եմ ծախսում, ոչ, ես ծախսում եմ, որ ստանամ, բայց կոնկրետ մեր երկրում, այդ կերպ հնարավոր չէ գումար աշխատել, այսօր բացի «տաշի-տուշի»‑ից` ուրիշ երգերով հնարավոր չէ գումար աշխատել: Ես չեմ ասում, թե անում եմ այն ինչ սիրում եմ, և ինձ հետաքրքիր չի փողը, ինձ լա՛վ էլ հետաքրքրում է գումարը, ու հաստատ բոլորն են այդպես մտածում: Սա աշխատանք է, որտեղից  ես գումար եմ ստանում:
-   Չէ՞ս կարծում, որ այդ դեպքում, երաժշտությունը ուղղակի բիզնես է դառնում...
-   Եթե լինեն մարդիկ, որ կտան անվճար երգ, թույլ կտան անվճար ձայնագրվել, ես այդ դեպքում կստեղծեմ արվեստ, բայց նման բան չկա, ամեն ինչ հստակ գումարային հարաբերությամբ իր արժեքն ունի: Իսկ, որտեղի՞ց ես վերցնեմ գումար և արվեստ ստեղծում...
-  Ո՞րն է ըստ քեզ` արվեստը...
-  Կոնկրետ կարող եմ ստեղծել լուրջ էստրադա, բայց հնարավոր չէ, ամեն ինչի դիմաց մարդիկ գումար են պահանջում, իսկ այդ գումարը այսօր հնարավոր չէ աշխատել իսկական արվեստ ստեղծելով:
-  Մոտենում է կանանց միամսյակը... Քո մաղթանքը:
-   Ի սրտե շնորհավորում եմ մեր հայ կանանց մարտի 8-ը, ցանկանում եմ նրանց գեղեցկություն, թարմություն: Թող միշտ լինեն սիրով երկրորդ կեսի հետ, շա ՛տ շա ՛տ մեծ սեր եմ ցանկանում:
-  Ու՞մ ես առաջինը շնորհավորելու...
-   Առաջինը` մայրիկիս, հետո եղբորս կնոջը, իսկ եկող տարի` իմ կնոջը...
 
Աղավնի Մանուկյան
Դիտումներ: 1458 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz