ՄԵՆՈՒԱ - Թթվասերով և հատապտուղներով տորթ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
Թթվասերով և հատապտուղներով տորթ

Կայքի մենյու
Փնտրել
Թթվասերով և հատապտուղներով տորթ

Թեթև համով, արագ պատրաստվող դեսերտ: Փխրուն խմորից հիմքը լավ է համադրվում նուրբ, թեթևակի թթու համով լց­ոնի և անո­ւշաբո­ւյր հատապտուղների հետ: Այս տորթի համար կարելի է օգտագործել ցանկ­ացած սեզոն­այ­ին հատապտու­ղ և փափուկ մրգեր:    8 բաժ­նի համար.
Խմորը
  • 1 բաժակ (140 գ) ալյուր
  • 1/4 բաժակ (30-35 գ) նշի ալյուր (մանրացված նուշով)
  • 1/4 բաժակ (50 ) շաքարավազ
  • մի պտղունց աղ
  • 6 ճաշի գդալ (85 գ) սառը կարագ (կարելի է դնել սառցախցիկը)
  • 1 դեղնուց + 2 թեյի գդալ ջուր + 1 թեյի գդալ լիմոնի հյութ
Լցոնը
  • 1 մեծ ձու
  • 1 ձվի սպիտակուց
  • 1/4 բաժակ (285-300 գ) թթվասեր
  • 1/2 թեյի գդալ վանիլային էքստրակտ
  • 1 թեյի գդալ լիմոնի հյութ
  • 1 թեյի գդալ լիմոնի ցեդրա
  • 1/3 բաժակ (65 գ) շաքարավազ
  • 1 ճաշի գդալ + 1 թեյի գդալ ալյուր
  • մի պտղունց աղ
  • 500 գ ազնվամորի, մոշ կամ այլ հատապտուղ
  • Գլազուր
  • 1/3 բաժակ (35 գ) շաքարի փոշի
  • թարմ լիմոնի հյութ
  • կամ հալեցրած սպիտակ շոկոլադ
Խմորի համար
Պատրաստել 23-25 սմ տրամագծով կաղապարը տորթի համար անջատվող հատակով կամ անջատվող կողքերով:
Միջին չափսի ափսեի մեջ խառնել չոր բաղադրամասերը: Նույն ափսեի մեջ խոշոր անցքերով քերիչով  քերել սառը կարագը: Մատներով խառնել կարագը ալյուրի հետ:
Ոչ մեծ բաժակի մեջ խառնել դեղնուցը ջրի և լիմոնի հյութի հետ: Խառնուրդն ավելացնել ալյուրին և պատառաքաղով խառնել: Զանգվածը ձեռքերով մեծ գունդ դարձնել (եթե խմորը մի քիչ չոր է, մի փոքր ջուր ավելացնել):
Խմորից առանձնացնել 1/3 մասը տորթի կողքերը պատրաստելու համար: Մնացած մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորը ծածկել յուղաթղթով և հարթեցնել հարթ հատակ ունեցող բաժակով: Խմորի շերտը բարակ է ստացվում` 4-5 մմ: Խմորի ամբողջ մակերեսը ծակոտել պատառաքաղով: 10-15 րոպեով դնել սառցախցիկը:
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորից ստացված տորթի հիմքը դնել ջեռոցը և թողնել 17-20 րոպե. այն պետք է պնդանա և թեթևակի կարմրի: Սառեցնել ցանցի վրա 10 րոպե (ջեռոցը չանջատել):
Լցոնի համար
Միջին չափի ափսեի մեջ խառնել ձուն և սպիտակուցը: Ավելացնել մնացած բաղադրամասերը և խառել մինչև միասեռ զանգված ստանալը: Լցնել լցոնը պատրաստի խմորի մեջ: Դնել ջեռոցը 20 րոպեով կամ մինչև պատրաստ լինելը. պատրաստի լցոնը պետք է բաց գույնի լինի և կաղապարը շարժելիս չտատանվի: Տորթը սառեցնել  ցանցի վրա: Լցոնի վրա շարել հատապտուղները և ծածկել գլազուրով:
(Որպեսզի տորթը կտրելը հարմար լինի, մինչև հատապտուղները շարելը այն բաժանել 8 հատվածի. դանակով նշել այն տեղերը, որտեղից պետք է կտրել և ամեն հատվածի վրա շարել հատապտուղները ցանկացած ձևով` ոչ մեծ ազատ մասեր թողնելով հատվածների միջև:)
Տորթը դնել սառնարանը 2-3 ժամով (հնարավորության դեպքում` ծածկել): Մատուցել սառը վիճակում:
Հաճելի թեյախմություն

Տրյուֆելներ

Շոկոլադե կոնֆետներ կաթնաշոռային-թխվածքաբլիթային լցոնով:
60-70 հատի համար

  • 1 փաթեթ  (510 գ)  շոկոլադե  թխվածքաբլիթ,
  • 1/4 բաժակ կակաոյի փոշի, ֆ 2 ճաշի գդալ ՙԱմարետտո՚, կոնյակ կամ այլ ցանկացած տեսակի լիկյոր,
  • 1/2 բաժակ մանրացված նուշ կամ ցանկացած տեսակի ընկույզ,
  • բովել 1 տուփ սերուցքային պանիր, սենյակային ջերմաստիճանի,
  • 350-450 գ սև շոկոլադ, մանր կտրատած:
Կարելի է օգտագործել քիչ յուղայնությամբ թխվածքաբլիթ և սերուցքային պանիր:
Մանրացնել թխվածքաբլիթները: 2-3 ճաշի գդալ փշուր պահել զարդարելու համար:
Մեծ ափսեի մեջ խառնել բոլոր բաղադրամասերը` բացի շոկոլադից. զանգվածը չպետք է լինի չափազանց փափուկ կամ չոր: Դնել սառնարանը, որպեսզի սառի (լցոնը կարելի է նախապես պատրաստել):
Շոկոլադե զանգվածից  2-2,5 սմ չափ ունեցող (10-14 գ) գնդիկներ պատրաստել, դնել սառնարանը կամ սառցախցիկը 1-2 ժամով:
Հալեցնել շոկոլադը եռացող ջրի գոլորշու վրա (պարտադիր չէ` ամբողջը, անհրաժեշտության դեպքում հետո էլ կարելի է հալեցնել): Ավելացնել չհալեցրած շոկոլադի մի քանի կտոր հալեցված շոկոլադի մեջ և խառնել, մինչև որ դրանք լուծվեն. դա թույլ կտա, որ շոկոլադը մի քիչ սառի և դրանից հետո պահպանի փայլը:
Գնդիկները հերթով մտցնել շոկոլադի մեջ: Հանել պատառաքաղով (կամ օգտագործել հատուկ դրա համար նախատեսված սարք), թույլ տալ, որ շոկոլադը մի քիչ հոսի գնդիկների վրայից, ապա շարել դրանք յուղաթղթի վրա: Վրան լցնել թխվածքաբլիթի փշուրներ կամ մանրացրած ընկույզ կամ թաթախել ոչ քաղցր կոկոսի փաթիլների մեջ:
Դնել սառնարանը կամ սառցարանը մինչև սառչի: Պահպանել սառնարանում:
Մատուցել սառը վիճակում կամ մի փոքր թողնել սենյակային ջերմաստիճանում:
Մնացած շոկոլադից կարելի է պատրաստել զարդարանքներ կամ շոկոլադը լցնել յուղաթղթի վրա, հարթեցնել և սառեցնել այլ շոկոլադե ուտեստներ պատրաստելու համար:
Բարի ախորժակ

ՙՍՐՏԻԿՆԵՐ՚ ԵՓՈՎԻ ԽՄՈՐԻՑ








Բաղ
ադրությունը.             
 Ալյուր -1 բաժակ,  Ձու – 4 հատ,  Ջուր – 1 բաժակ,  Կարագ– 80-100գ,  Հարած սերուցք և կաթ,  Թարմ կամ պահածոյացված հատապտուղներ (ելակ, մորի),  Աղ

 Պատրաստման եղանակը.
Կաթսայի մեջ լցնել ջուր, մեջը դնել կարագը,  դնել կրակին և թողնել մինչև եռա: Երբ այն եռա, կաթսան վերցնել կրակից և նրա մեջ աստիճանաբար մաղել ալյուրը: Ստացված զանգվածը անընդհատ խառնել լայն փայտե գդալով: Կրկին կաթսան դնել թույլ կրակի վրա և խմորը խառնել այնքան, մինչև որ այն դառնա համասեռ զանգված (խմորը պետք է հեշտ պոկվի կաթսայի պատերից ու հատակից): Կաթսան վերցնել կրակից ու թողնել, որ սառչի: Սառեցված խմորի մեջ հատ-հատ կոտրել ձուն, բայց յուրաքանչյուր ձվից հետո խմորը լավ հարել, հետո նոր կոտրել հաջորդը: Պատրաստի խմորը պետք է լինի համասեռ ու այնքան խիտ, որ  չտարածվի:
Հրուշակագործի պարկի օգնությամբ խմորը ձևավորել սրտիկների նման (դրանք չպետք է լինեն շատ բարակ): Այդ ՙսրտիկները՚ դնել յուղոտված թավայի մեջ: Դրանք թխել 160-180 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե: Այդ ընթացքում ՙսրտիկները՚ պետք է ուռչեն և կարմրեն:
Պատրաստի ՙսրտիկները՚ սառեցնել և յուրաքանչյուր ՙսրտիկը՚ մեջտեղից բաժանել երկու մասի: ՙՍրտիկի՚ ներքևի շերտի վրա լցնել հարած սերուցքը և այն ծածկել վերին շերտով: Ըստ ճաշակի` կարող ենք այդ երկու շերտերի մեջտեղում դնել թարմ կամ պահածոյացված հատապտուղներ: Վերջում` ՙսրտիկի՚ վերին շերտին քսել հարած սերուցք և զարդարել թարմ կամ կամ պահածոյացված հատապտուղներով:


Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016