Հինգշաբթի, 25 Ապրիլ 2024, 12:57



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՆՈՐ ՏԱՐԻ

Կայքի մենյու
Փնտրել
Մի հրաշալի տոն, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի, բոլոր ցանկությունների իրականացման հետ: Գոյություն ունի այսպիսի մի ասացվածք. ՙԻնչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցկացնես ամբողջ տարին՚: Թող մեր խորհուրդներն օգնեն Ձեզ կազմակերպել գեղեցիկ, հաճելի ու հետաքրքիր տոն:
Մարդկանց մեծ մասի համար ամանորյա հանդիսությունն ամենասիրելի տոնն է: Ամանորը կոչում են կախարդական, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ տոն: Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... Այս տոնը միշտ ուղեկցվում է ուրախ և հաճելի մտահոգություններով ու հոգսերով:
Ամանորն այն տոնն է, որը հրաշալի կերպով իրար է կապում անցյալը, ներկան ու ապագան, պայծառ երազանքներն ու նոր նպատակները, անզուսպ ուրախությունն ու հանդարտ տխրությունը, անցնող ժամանակի ափսոսանքն ու ձգտումը դեպի ապագա: Դա տոնական մտահոգությունների ու հոգսերի մի բեռ է, նախատոնական արշավանքներ դեպի խանութներ և բազմաժամյա անգործություն հեռուստացույցի դիմաց...
Տոնն արտասովոր է նաև նրանով, որ այն սովորաբար մի քանի անգամ է նշվում` գործընկերների հետ աշխատավայրում, երեխաների հետ ամանորյա հանդիսություններին, համակուրսեցիների ու համադասարանցիների հետ, և, իհարկե, ընտանեկան մթնոլորտում:
Սակայն տոնին հարկավոր է նաև հոգեպես պատրաստ լինել, պետք է ցանկություն ունենալ հանդիպել ամանորյա հրաշքների հետ: Դրանում ձեզ կօգնի մեր ամսագիրը, որտեղ դուք կգտնեք ամանորյա հանգիստն անցկացնելու բազմատեսակ տարբերակներ ինչպես տանը, այնպես էլ ընկերների հետ:
Թող մեր ամսագիրը լինի ձեր բարի օգնականն ու ամանորյա հաճելի հանգիստը կազմակերպելու ուղեցույցը:
Երջանի՛կ Նոր Տարի:
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz