ՄԵՆՈՒԱ - ՆԱՐԵ ՄԱՅՐԻԿԸ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:52



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՆԱՐԵ ՄԱՅՐԻԿԸ

Կայքի մենյու
Փնտրել
ՆԱՐԵ  ՄԱՅՐԻԿԸ
(Ճշմարիտ եղելություն)

Ա մեն օր աշ­խա­տա­վայ­րից տուն    վերա­դառ­նա­լիս Մու­րա­ցա­նի ան­վան բա­նուկ փո­ղո­ցում հան­դի­պում էի մի ծեր, դալ­կա­հար կնոջ, որը դան­դաղ քայ­լում էր` ան­ցորդ­նե­րին ու­շա­դիր զննե­լով: Ալե­հեր կին էր, իմ կար­ծի­քով` մոտ 90 տա­րե­կան: Քայ­լում էր մտազ­բաղ և հա­ճախ որևէ տղա­մարդ ան­ցոր­դի եր­կար զննե­լով` հարց­նում էր.
–  Որդի, դու սև խալ չունե՞ս արդյոք ձախ ուսիդ:
Հարցն իրոք շատ տա­րօ­րի­նակ էր, իսկ ես (մե­ղա քեզ Աստ­ված) կար­ծում էի, թե երևի ծե­րա­ցած, ցնոր­ված կին է: Պատ­կե­րաց­րեք, նույն կար­ծի­քին էին փո­ղո­ցի երի­տա­սարդ­նե­րը, որոնք եր­բեմն ծաղ­րում էին նրան և կա­տակ­ներ հղում ծեր կնո­ջը: Եր­բեմն ծե­րե­րը երի­տա­սարդ­նե­րին սաս­տում էին, որ մե­ծե­րի հան­դեպ ան­պատ­շաճ կա­տակ­ներ չա­նեն, բայց դե, երի­տա­սար­դու­թյու­նը սի­րում է միշտ էլ խեն­թու­թյուն­ներ: Աս­տի­ճա­նա­բար իմ հե­տաքրք­րու­թյու­նը սա­ռեց այդ ծեր թա­փա­ռող կնոջ հան­դեպ, քա­նի որ եր­բեմն նրան հան­դի­պում էի մի քսա­նա­մյա աղջ­կա ու­ղեկ­ցու­թյամբ և են­թադ­րում էի, որ երևի թոռ­նու­հին է և ու­ղեկ­ցում է, որ­պես­զի նրան զերծ պա­հի ան­ցորդ­նե­րի հետ ան­հա­ճո հանդիպումներից: Սա­կայն մի օր նո­րից իմ հե­տաքրք­րու­թյու­նը կրկնա­պատկ­վեց այդ ծեր կնոջ հան­դեպ: Նո­րից դուրս էր եկել փո­ղոց և իր մեղ­միկ, դող­դո­ջուն քայ­լե­րով նույն սո­վո­րա­կան հարցն էր տա­լիս ան­ցորդ տղա­մարդ­կանց. «Որ­դի’, դու սև խալ չու­նե՞ս ար­դյոք ձախ ու­սիդ» : Տեր Աստ­ված, այս կի­նը ինչ-որ ցնոր­վա­ծի նման չէ, այս խոս­քե­րի ներ­սում ինչ-որ մի գաղտ­նիք կա, որը ես չեմ հաս­կա­նում: Եվ ահա մի օր ինձ հա­մար պարզ դար­ձավ այդ ծեր կնոջ խոս­քե­րի իմաս­տը:
Նորից աշխատավայրից վերադարձել էի և սովորականի նման նախքան տուն գնալը խանութներից պետք է գնումներ կատարեի և հետո գնայի տուն: Խանութի մոտ նորից հանդիպեցի այդ ծեր կնոջը, քայլում էր մայթով և իր սովորական հարցն էր ուղղում տղամարդկանց: Հանկարծ նրան մոտեցավ այն նույն աղջիկը, որին ես կարծում էի իբրև թոռնուհի, և նեղսրտած հարցրեց.
–  Այ Նարե մայրիկ, ինչու՞ ես նորից մենակ դուրս եկել փողոց, հոգնեցի քեզ փնտրելով: Իսկ երիտասարդներին սկսեց բացատրել.
–  Նա ցնորված կին չէ, այլ փնտրում է իր զավակին, որին կորցրել է Դեր Զորի անապատներում 1915 թվականին: Թուրք մարդասպանները սպանել են ամուսնուն և երեք երեխաներին, իսկ չորրորդ զավակին, որը դեռ մեկ տարեկան չկար, ձեռքից խլել են, իր աչքի առաջ թլպատել և տարել: Այդ կինը վիրավոր է եղել և, ուշագնաց լինելով, ընկել է: Թուրքերը, կարծելով նրան մահացած, թողել են, հեռացել: Պատահականությամբ նա կենդանի է մնացել, արաբների օգնությամբ բուժվել և տարիներ հետո հայրենադարձվել Մայր Հայաստան:
Լսե­լով երի­տա­սարդ աղջ­կա այդ հա­կիրճ բա­ցատ­րու­թյու­նը` ես ինքս ինձ շատ նա­խա­տե­ցի` իմ նախ­նա­կան սխալ եզ­րա­կա­ցու­թյան հա­մար, և չգի­տեմ` ամո­թի՞ց, թե՞ վշտի զգա­ցու­մից խո­րին հար­գան­քով լցվե­ցի այդ Նա­րե մայ­րի­կի հան­դեպ:  
Անցան ամիսներ և նույնիսկ տարիներ, ես այլևս չէի հանդիպում Նարե մայրիկին: Կարծում էի, թե արդեն մահացել է, բայց Նարե մոր հարևանուհի աղջկա պատմածն ապրում էր իմ հիշողության մեջ: Տանջվում էր հոգիս, տանջվում էի ես:
Տեր աստված, ինչպիսի վշտերի կարող է դիմանալ հայ կինը, ինչպես է դիմացել և ապրել այդ ահավոր ողբերգությունը: Մի՞թե խղճի զգացումը երբեք չի տանջել թուրք մարդասպաններին, մի՞թե անմեղ մարդկանց սրախողխող անող այդ մարդիկ կարող են իրենց մարդ անվանել:
Մի օր Նոր Արեշի փոքրիկ շուկայում հանդիպեցի Նարե մայրիկի հարևանուհի ջահել աղջկան, որն արդեն հասուն կին էր դարձել` երեխան գրկին: Մոտեցա, հարցրի Նարե մայրիկի մասին: Նա ինձ, իհարկե, չճանաչեց, բայց ասաց, որ Նարե մայրիկն իրոք վաղուց է մահացել, իսկ մի նոր Նարե իր գրկում է: Իր աղջկա անունը Նարե էր դրել:
Պատմությունը վերջացավ, բայց Նարե մայրիկի կրած վիշտը ապրում էր իմ սրտում և կապրի, քանի դեռ թուրք մարդասպանների գործած ոճիրն իր արժանի  գնահատականը չի ստացել, քանի դեռ նրանց հետնորդները դեռ չեն մարդացել... Մարդ մնալը և մարդ դառնալը շա՛տ, շատ է դժվար:
                    1972թ.  Հովհաննես Փարպեցի
Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016