ՄԵՆՈՒԱ - ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. 100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:34



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. 100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ

Կայքի մենյու
Փնտրել
ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ.
100% ԲՆԱԿԱՆ ԱՂ ԵՎ ՑԵԽ

Երա­զում եք գտնել գան­ձե՞ր... Եթե   դուք հնա­րա­վո­րու­թյուն չու­նեք մեկ­նել Մե­ռյալ ծով և զգալ բու­ժող-առող­ջաց­նող ծրա­գի­րը հենց այն­տեղ, դուք կա­րող եք ստա­նալ ձեր լո­գա­րա­նում:
Քան­զի Մե­ռյալ ծո­վի նման գան­ձե­րը կա­րող են լի­նել Ձեր լո­գա­րա­նի պա­հա­րա­նի վրա դրված տար­ա­յի մեջ:
Մե­ռյալ ծո­վի ցե­խը օգ­տա­գործ­վում է կոս­մե­տիկ, պրո­ֆի­լակ­տիկ և թե­րա­պև­տիկ նպա­տակ­նե­րով: Այդ բու­ժիչ ցեխն ու աղը, հա­մակց­ված լի­նե­լով կամ­ֆո­րա­յի յու­ղի, հազ­րե­վար­դի, կիտ­րո­նի, ալո­եի հետ, թափան­ցում են ներ­մաշ­կա­յին-ճար­պա­յին հյուս­վածք­նե­րի մեջ, արա­գաց­նում են պրո­ցես­նե­րի փո­խա­նա­կու­թյու­նը, քայ­քա­յում ճար­պե­րը և օր­գա­նիզ­մից հե­ռաց­նում թու­նա­վոր նյու­թե­րը:
Ցեխ-քսու­քը պայ­քա­րում է առա­ջա­ցող ցեյ­լու­լի­տի դեմ: Ան­հա­վա­նա­կան ար­դյունք է տա­լիս նաև Մե­ռյալ ծո­վի ցե­խը` կո­ֆե­ի­նի և գա­զա­րի հյու­թի հետ հա­մադ­րած:
Փոր­ձեք դեմ­քի, մաշկի, մա­զե­րի հա­մար նա­խա­տես­ված ցե­խի պրո­ցե­դու­րա­նե­րը, որոնք իրենց մեջ ու­նեն բարձր ման­րէ­աս­պան հատ­կու­թյուն: Դրանք թու­լաց­նում են մաշ­կի գրգռումն ու բոր­բո­քա­յին պրո­ցես­նե­րը, բու­ժում են վեր­քե­րը, հա­նում են պա­րապ­մուն­քից և ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­քից առա­ջա­ցած մկա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը: Դեմ­քի հա­մար նա­խա­տես­ված ցե­խը, դի­մա­կի պես օգ­տա­գոր­ծե­լով, հե­ռաց­նում է նաև զա­նա­զան սև կե­տիկ­նե­րը: Տնա­յին պայ­ման­նե­րում կա­րող եք շի­ճու­կով պատ­րաս­տել ցե­խա­յին դի­մակ, որը դեմ­քին հա­ղոր­դում է երի­տա­սարդ տեսք:
Ցե­խա­յին զանգ­վա­ծը բա­րեն­պաստ է ազ­դում նաև մա­զե­րի վե­րա­կանգն­ման վրա, հատ­կա­պես ներ­կե­լուց կամ քի­մի­ա­կան գանգ­րա­ցու­մից հե­տո, վե­րա­կանգ­նում է դրանց փայլն ու սնու­ցում գլխի մաշ­կը: Լվա­նա­լուց առաջ մա­զե­րին քսեք թե­թև­ա­կի տա­քաց­րած ցե­խա­յին զանգ­վա­ծը, թո­ղեք 10-15 րո­պե, և գլու­խը փա­թա­թեք սրբի­չով: Ար­դյունքն իրեն սպա­սեց­նել չի տա:
Մե­ռյալ ծո­վի աղը ստա­նում են հայտ­նի լճից, որն ամե­նա­ցածր տեղն է երկ­րագն­դի վրա: Այն իր մեջ պա­րու­նա­կում է մագ­նի, կա­լի­ում, նատ­րի­ում, կալ­ցի­ում, բրոմ, յոդ: Այն օգ­տա­կար է լո­գան­քի, մերս­ման, ցնցու­ղի հա­մար: Այն մարմ­նին հա­ղոր­դում է կեն­սու­նա­կու­թյուն, լա­վաց­նում է նրա գե­ղեց­կու­թյունն ու առող­ջու­թյու­նը: Աղը նաև հա­մար­վում է մաշ­կը մաք­րող լա­վա­գույն մի­ջոց: Այն ներ­գոր­ծում  է որ­պես սկրաբ` հե­ռաց­նե­լով թու­նա­վոր շլաք­նե­րը և մաշ­կին փոխանցելով օգ­տա­կար հան­քա­նյու­թեր: Այն ամ­րաց­նում է ավիշ­նե­րի շրջա­նա­ռու­թյու­նը և կար­գա­վո­րում ջրի քա­նա­կու­թյու­նը հյուս­վածք­նե­րում:
Բու­ժող-առող­ջաց­նող վան­նա­նե­րը շատ ար­դյու­նա­վետ են մաշ­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի ու շար­ժո­ղա­կան ապա­րա­տի հա­մար: Դրանք բա­րե­լա­վում են նաև արյան շրջա­նա­ռու­թյու­նը, նյու­թա­փո­խա­նա­կու­թյու­նը, հանգս­տաց­նում են նյար­դա­յին հա­մա­կար­գը, մաք­րում մաշ­կը, լա­վաց­նում դրա ար­տա­քին տեսքն ու էլաս­տի­կու­թյու­նը:        



Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016