ՄԵՆՈՒԱ - Ժամանակակից աշխարհի 7 ինժեներական հրաշալիքները
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:50



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
Ժամանակակից աշխարհի 7 ինժեներական հրաշալիքները

Կայքի մենյու
Փնտրել
Ժամանակակից աշխարհի 7 ինժեներական հրաշալիքները

1. Այս ցուցակում Իտալիան ներկայացնում է Վենետիկյան ջրային ամբարտակը, որը խոստանում է դառնալ աշխարհում ամենահզոր պաշտպանությունը ջրհեղեղներից: Ինչպես պաշտպանել հեղեղումներից ջրանցքների ու գոնդոլավարների պատմական քաղաքը: XXI դարի սկզբին վենետիկյան կառավարությունը որոշեց կառուցել դարպասների շարժական համակարգ նեղուցների ժամանակավոր ամբարտակումներով: Այդ դարպասները, որոնք տեղադրված են ծովի խորքում և ահազանգի դեպքում վերև են բարձրանում, ունեն 3-4 միլիարդ դոլարի արժեք և կկառուցվեն միայն 8-10 տարուց:


2. Ամենաբարձր և ամենածանր բաց վերելակը երթևեկում է Չինաստանի սարերով: Հազար ֆուտ բարձրություն ուենցող ailong ապակե հսկան մարդկանց հասցնում է 326 մետր բարձրություն ունեցող Ջանգջիաջի սարի գագաթը: Ամենահետաքրքիրն այն է, որ ճանապարհի մեկ երրորդը վերելակն անցնում է սարի միջով, իսկ ճանապարհի մնացած երկու երրորդ մասը` սարերի բնատեսարաններով: Թե որքան ժամանակ զբոսաշրջիկները դեռ կարող են ըմբոշխնել լանջերի գլխապտույտ առաջացնող գեղեցկությունը, հայտնի չէ, քանի որ ailong-ի ապագան հարցականի տակ է: Գիտնականները պնդում են, որ վերելակի նման տեղավորությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում և անուղղելի վնաս է հասցնում սարին:



3. Վիադուկ Միյհոն (le Viaduc de Millau) կայմապարանային ավտոճանապարհային կամուրջ է, որն անցնում է  Միյհո քաղաքի մոտ գտնվող Թարն գետի հովտով (Ֆրանսիա): Դա աշխարհի տրանսպորտային ամենամեծ կամուրջն է: Դրա չափերը ապշեցուցիչ են` 300 մետր բարձրություն և 2,5 կիլոմետր երկարություն: Փաստորեն, այն ձգվում է ամպերի վրայով: Այս ինժեներական առասպելի շինարարությունը սկսվել է 2001 թվականի հոկտեմբերին և տևել է երեք տարի: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս կամուրջը կառուցել է նույն կազմակերպությունը (Eiffage), որը կառուցել էր նաև Էյֆելյան աշտարակը:


4. Լանջելեդը 1,2 հազար կիլոմետր երկարություն ունեցող ստորջրյա խողովակաշար է: Այն համարվում է աշխարհի ամենաերկար ծովային գազատարը:  Լանջելեդն իրար է միացնում Օրմեն Լանջ նորվեգական հանքավայրը և Իսինգթոն գազային տերմինալը Անգլիայում: Նորվեգական ծովում Օրմեն Լանջը կարող է բավարարել Մեծ Բրիտանիայի գազային պահանջների 20%-ը:







5. Չինաստանը կարող է պարծենալ ոչ միայն իր բարձր և ծանր վերելակով, այլ նաև ՙԵրեք կիրճ՚ անվանում ունեցող ամբարտակով, որը կառուցվել է Յանցզի գետի վրա: Ամբարտակի կառուցման արդյունքում գետի ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, ինչի պատճառով կես միլիոնանոց բնակչությունը ստիպված է եղել փոխել բնակության վայրը:
183 մետր բարձրություն ունեցող ամբարտակն ընդունակ է պահել 39 մլն 643 հազ. 585,23 կուբամետր ջուր 2 մլն 831 հազ. 684,66 կուբամետր բետոնի ետևում: Հիդրոէլեկտրակայանը կարտադրի 22,4 մլն կիլովատ, ինչը բավարար կլինի Շանհայի էլեկտրամատակարարման համար:

6. Բոստոնի սրտում ՙԿենտրոնական զարկերակ՚ (Big Dig) անվանումով ճանապարհային շինարարության նախագծի իրականացումը Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել է ամենաթանկը: Ընդհանուր առմամբ, նախագծի արժեքը կազմել է 15 միլիարդ դոլար: Սակայն ՙԿենտրոնական զարկերակ՚-ի կառուցման հենց սկզբից մի քանի դատական գործ է հարուցվել բոստոնյան թունելի փլուզումից մարդկային զոհերի պատճառով: Բազմամիլիարդանոց նախագծի նպատակն է հողում ՙթաղել՚ քաղաքի կենտրոնի բոլոր ճանապարհները, իսկ դրանց տեղում պուրակ կառուցել:
 





7. Եվ վերջինը` ուշադրության արժանի է նաև Մուբարակում Թոշկա եգիպտական նախագիծը: Դա անապատի կեսմիլիոնանոց ակր տարածությունը վարելահող դարձնելու մի զարմանալի փորձ է: Շինարարությունը շարունակվում է արդեն 5 տարի, իսկ նախագծի իրականացման համար արդեն ծախսվել է 436 միլիոն դոլար: Շինարարությունը կավարտվի 2017 թվականին, իսկ ներդրումների սպասվող գումարը կկազմի 70 միլիարդ դոլար, ինչն արդեն չորս անգամ գերազանցում է Ամերիկայի  ՙԿենտրոնական զարկերակ՚ նախագիծը: Նախագծում արդեն ներգրավված են գլխավոր ջրանցքի 50 կիլոմետրը, չորս լրացուցիչ 22 կիլոմետրանոց ջրանցքները և 800 մետրանոց խողովակատարը: Եգիպտացիները մեծ հույսեր են կապում Թոշկա-ի հետ: Կառուցվող կայանը կտեղափոխի Նիլի ջրի 10%-ը, իսկ Եգիպտոսում բնակելի հողատարածքը կավելանա 25%-ով, կստեղծվի 2,8 մլն աշխատատեղ, և մոտ 16 մլն մարդ կբնակեցնի նախագծվող քաղաքները:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016