ՄԵՆՈՒԱ - ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:53



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

Կայքի մենյու
Փնտրել
 
«ԲԱՆԱԿՈՒՄ»
Կյանքիս էջերից


1949 թվին ինձ զո­րա­կո­չե­ցին խորհր­դա­յին բա­նակ: Սո­վո­րա­կան և պար­տա­դիր զո­րա­կոչ, յու­րա­քան­չյուր երի­տա­սար­դի կյան­քում: Բայց ինձ թվում էր, որ իմ բախ­տը բե­րեց. սկզբնա­կան շրջա­նում մեզ զին­վո­րա­կան ու­սու­ցում սկսե­ցին Աբ­խա­զի­ա­յի Նո­վի Աֆոն ծո­վափ­նյա քա­ղա­քում, իսկ ու­սու­ցու­մը վեր­ջա­նա­լուց հե­տո տե­ղա­փո­խե­ցին Մոսկ­վա` Կրեմ­լում քաղ­բյու­րո­յի աշ­խա­տա­կից­նե­րին` որ­պես պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­ներ Կրեմ­լում և Կրեմ­լից դուրս հսկե­լու և պաշտ­պա­նե­լու հա­մար:
Զար­մա­նա­լին այն էր, որ հինգ հա­րյուր պաշտ­պան­նե­րի մեջ մի­այն ես էի հայ, իսկ մյուս­նե­րը` զտա­րյուն սի­բիր­ցի­ներ: Ծա­ռա­յու­թյունն ան­նա­խա­դեպ խիստ էր, իսկ հա­գուս­տը և սնուն­դը` հի­ա­նա­լի: Մենք մի ամս­վա ըն­թաց­քում լի­նում էինք Մի­ու­թյան տար­բեր պե­տա­կան հանգս­տյան տնե­րում և առող­ջա­րան­նե­րում: Բա­ցի պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րից, հսկում էինք նաև ար­տա­սահ­մա­նյան բազ­մա­թիվ ղե­կա­վար­նե­րի, որոնք գա­լիս էին տար­բեր դե­մոկ­րա­տա­կան երկր­նե­րից: Քա­նի որ մենք ծա­ռա­յում էինք Մի­ու­թյան Ներ­քին Գոր­ծե­րի Նա­խա­րա­րու­թյա­նը պատ­կա­նող զո­րա­մա­սում, պարզ էր, որ այն ժա­մա­նակ մեր նա­խա­րա­րը Լավ­րեն­տի Պավ­լո­վիչ Բե­րիան էր:
Մենք իրա­վունք չու­նե­ինք որևէ քա­ղա­քա­ցի­ա­կան ան­ձի հետ շփվե­լու, իսկ երբ անհ­րա­ժեշտ էր դառ­նում քա­ղա­քի տե­սար­ժան վայ­րե­րը տես­նե­լու, մեզ պի­տի առաջ­նոր­դեր մի բարձ­րաս­տի­ճան սպա: Ար­դեն մե­կու­կես տա­րի ծա­ռա­յու­թյան մեջ էինք գտնվում, բայց քա­նի գնում, այն­քան տրտունջ­նե­րը շա­տա­նում էին: Կար­ծես` ոչ թե ծա­ռա­յու­թյան մեջ էինք գտնվում, այլ մի տե­սակ` կա­լա­նա­վո­րի վի­ճա­կում: Եվ որ­պես մի­ակ հայ, իհար­կե լռում էի, բայց սի­բիր­ցի­նե­րի տրտունջ­ներն ար­դեն կա­մաց-կա­մաց ակն­հայտ էին դառ­նում:
Եվ մի օր` գի­շեր­վա կե­սին, հրա­մա­յե­ցին. «Վեր կաց: Եվ անձ­նա­կան իրե­րով դուրս գալ շար­վե­լու»:
Անձ­նա­կան իրեր չու­նե­ինք, իհար­կե, բա­ցի մեր հա­գուս­տից: Շտապ շար­վե­ցինք, և սկսվեց ան­վա­նա­կո­չու­թյու­նը: Ում անունն ըն­թեր­ցե­ին, նա պետք է դուրս գար ու գնար, նստեր մի փակ բեռ­նա­տար մե­քե­նա­յի մեջ: Ի վեր­ջո, ըն­թեր­ցու­մը վեր­ջա­ցավ, մե­քե­նա­նե­րը շարժ­վե­ցին, և մեկ ժամ հե­տո մենք հայտն­վե­ցինք եր­կաթգ­ծի կա­յա­րա­նում: Շտապ կար­գով մեզ տե­ղա­վորե­ցին եր­կաթգ­ծի վա­գոն­նե­րում, որոնք ցան­ցա­պատ­ված էին ամե­նա­խիստ ձև­ով, ինչ­պես կա­լա­նա­վոր­նե­րի վա­գոն­նե­րը: Գնաց­քը շարժ­վեց: Բայց դե­պի ու՞ր. ոչ ոք չգի­տեր:
Եր­կու շա­բաթ անց մենք հայտն­վե­ցինք հյու­սի­սում` Կա­րե­լո­ֆինս­կի ձյու­նա­պատ ան­տառ­նե­րում` քա­ռա­սուն աս­տի­ճան ցրտե­րի մեջ: Ինչ-որ փայ­տա­շեն բա­րաք­ներ էին, որ­տեղ մեզ տե­ղա­վո­րե­ցին: Այն­տեղ ինչ-որ մար­դիկ էին ապ­րել, բայց այդ բնա­կիչ­ներն ով­քե՞ր են եղել և ուր էին գնա­ցել...  ոչինչ դեռ չգի­տե­ինք: Վեր­ջա­պես մի եր­կու շա­բաթ բա­րաք­նե­րում բնակ­վե­լուց հե­տո կա­մաց-կա­մաց հաս­կա­ցանք, որ մեզ` երեք հա­րյուր զին­վոր­նե­րիս` իբ­րև խորհր­դա­յին ան­հու­սա­լի զին­վոր­ներ, աք­սո­րել էին հյու­սիս` ան­տառ հա­տե­լու: Իսկ նախ­կին կա­լա­նա­վոր­նե­րը, որոնք բնակ­վել են այդ նույն բա­րաք­նե­րում, ար­դեն սո­վա­մահ են եղել կամ սպան­վել: Այդ դժբախտ­նե­րը «հայ­րե­նի­քի դա­վա­ճան­ներ էինե, որոնք պա­տե­րազ­մի առա­ջին օրե­րին ժո­ղո­վուրդ­նե­րի «հայր Ստա­լի­նըե առանց զեն­քի ու­ղար­կել էր պա­տե­րազ­մի դաշտ` հե­տև­յալ կար­գադ­րու­թյամբ. «Երբ ըն­կերդ զոհ­վի, դու կօգ­տա­գոր­ծես նրա հրա­ցա­նըե: Այս ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը մենք իմա­նում էինք նրանց գրած ան­հու­սա­լի նա­մակ­նե­րից, որոնք մենք փայ­տի խո­ռոչ­նե­րը ստու­գե­լիս գտնում էինք և ծա­նո­թա­նում, թե ինչ է եղել այս­տեղ և ինչ պի­տի լի­նի մեզ հետ:
Հե­տա­գա­յում պարզ­վեց դեռ ավե­լին: Եվ ու­ժեղ հսկո­ղու­թյան տակ մեզ տա­րան ան­տառ` ծա­ռե­րը հա­տե­լու ար­վես­տը սո­վո­րե­լու: Ամեն օր 7-10 կմ ոտ­քով քայ­լում էինք ու վե­րա­դառ­նում մեր բա­րաք­նե­րը: Մենք գնում էինք բա­ցար­ձակ մարդ­կա­յին ան­թաղ ոս­կոր­նե­րի վրա­յով: Փաս­տո­րեն, մար­դիկ այն­քան հյուծ­ված են եղել, որ չեն կա­րո­ղա­ցել իրենց ըն­կեր­նե­րին հո­ղին հանձ­նել: Իմա­ցանք նաև, որ նրանք օրա­կան ստա­ցել են մի լուց­կու տու­փի մե­ծու­թյամբ թե­փա­խառն հաց, այն էլ` այն պայ­մա­նով, որ օր­վա առա­ջադ­րան­քը կա­տա­րեն: Տե՛ր Աստ­ված, ի՞նչ է կա­տար­վել այս­տեղ և ի՞նչ է կա­տար­վե­լու մեզ հետ:
Մի օր չկա­րո­ղա­ցա ինձ զսպել. մի երի­տա­սարդ դի­ա­կի առաջ ծնկի իջա և մի ժամ դա­ռը ար­տաս­վե­ցի: Ո՞վ էր եղել նա և ո՞ր մեղ­քի հա­մար էր ան­թաղ պառ­կել այս­տեղ: Չէ՞ որ մեր «հայր առաջ­նոր­դըե հայտարարում էր ի լուր աշ­խար­հի. «Մար­դը ամե­նա­թանկ կա­պի­տալն է աշ­խար­հում»: Եվ ահա այդ թանկ կա­պի­տալ­նե­րից մե­կը ան­թաղ հանգ­չում էր իմ առաջ: Շատ հյուծ­ված ու անտ­րա­մա­դիր էի այդ օրը:
Մեր նախ­կին երեք հա­րյուր զին­վոր­նե­րից հա­րյու­րը մա­հա­ցել էին ար­դեն, կա­մաց-կա­մաց նոս­րա­նում էր «թանկ կա­պի­տա­լիե շար­քե­րը, բայց մենք մե­րոնց թա­ղում էինք, որով­հե­տև, ի տարբերություն նախ­կին­նե­րի, մենք օրա­կան ստա­նում էինք հա­մա­րյա 400 գրամ սև թե­փա­խառն հաց:
Եվ, ով զար­մանք, մեզ մի օր հանգս­տյան օր տվե­ցին նա­մակ­ներ գրե­լու մեր հա­րա­զատ­նե­րին: Նա­մակ­նե­րը պետք է գրվե­ին ռու­սե­րեն, պարզ ու հաս­կա­նա­լի, որ «սի­րե­լի մայ­րիկ­ներ ու հայ­րիկ­ներ, մենք շատ լավ ենք, մեր մա­սին չմտա­ծեքե, իսկ հե­տա­դարձ հաս­ցե իրա­վունք չու­նե­ինք գրե­լու: Հե­տա­դարձ պա­տաս­խա­նը իրենք էին հո­րի­նում և իրենք էլ պա­տաս­խա­նը հանձ­նում մեզ:
Չեմ ու­զում այդ սև օրե­րը ման­րա­մասն ձեզ ներ­կա­յաց­նել, քա­նի որ նախ շա­տե­րիդ հա­մար ան­հա­վա­տա­լի կթվա, իսկ ամե­նա­կա­րև­ո­րը` խղճում եմ ձեզ, մեր տե­սած և քա­շած դառ­նու­թյու­նը չեմ ու­զում դուք զգաք, թե­կուզ և հո­գե­պես:
72 կմախ­քա­ցած դժբախտ­ներ էինք մնա­ցել կեն­դա­նի մին­չև 1953 թվա­կա­նի մարտ ամի­սը, երբ մար­տի 10-ին հայտ­նե­ցին «ժո­ղովուրդների հայր Ստա­լի­նիե մա­հը, այ­սինքն` հինգ օր ուշ հա­սավ մեզ լու­րը, որին և հա­ջոր­դեց մեր «թան­կա­գինե նա­խա­րար Բե­րի­ա­յի գա­հա­թափ լի­նե­լը:
Ու­րիշ ի՞նչ, հա­մա­րյա ոչինչ:
Մեր կյան­քը մի քիչ փոխ­վեց, սկսե­ցին մեզ նույ­նիսկ տաք ճաշ մա­տու­ցել, հանգս­տյան օրե­րով ապա­հո­վել, և նույ­նիսկ բժիշկ­ներ հայտն­վե­ցին, որոնք իրենց սրսկում­նե­րով և դե­ղո­րայք­նե­րով մի կերպ «մար­դա­կերպե դարձ­րին մեզ:
Բայց մին­չև օրս ինձ զար­մանք է պատ­ճա­ռում մի հան­գա­մանք, որ մեզ զո­րաց­րե­ցին իբ­րև բա­նա­կի զին­վոր­ներ` ստո­րագ­րու­թյուն վերց­նե­լով, որ «ծա­ռա­յու­թյանե մա­սին եր­բեք և ոչ մի տեղ չպատ­մենք: Սա ամե­նա­խիստ հրա­մանն էր, իսկ ան­ձամբ ես այդ գաղտ­նի­քը մին­չև օրս պահ­պա­նել եմ սրբո­րեն: Այն ես պար­տա­վոր էի պա­հել քսան­հինգ տա­րի, բայց վաթ­սուն տա­րի է, ինչ թա­ղել եմ սրտիս խոր­քում: Իսկ տա­նը ծնող­նե­րիս հար­ցե­րին պա­տաս­խա­նում էի.
–  Դե, հայ­րիկ, ծա­ռա­յու­թյուն էր, մի քիչ երկար տև­եց` հինգ ու կես տա­րի, բայց ոչինչ, հի­մա, փառք Աստ­ծո, ողջ և առողջ վե­րա­դար­ձել եմ:
Այս­պես ան­ցավ մեր երի­տա­սար­դու­թյու­նը:
Ու­րիշ ոչինչ:           

Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016