ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 18:20



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Կայքի մենյու
Փնտրել
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Ամե­նայն Հա­յոց Գա­րե­գին Բ  հայ­րա­պե­տի տնօ­րի­նու­թյամբ
Ս. Սար­գիս զո­րա­վա­րի տո­նը հռչակ­վել է Երի­տա­սարդ­նե­րի օրհ­նու­թյան օր: Ս. Սար­գիս զո­րա­վարն ամե­նա­սիր­ված սրբե­րից է: Պա­տա­հա­կան չէ, որ Ս. Մես­րոպ Մաշ­տոց վար­դա­պե­տը նրա մա­սունք­նե­րը բե­րում է Կար­բի (Աշ­տա­րա­կի շրջան)՝ տե­ղում կա­ռու­ցե­լով երա­նե­լու անու­նը կրող եկե­ղե­ցի:
Ս. Սար­գիս Զո­րա­վա­րի տո­նը Հա­յաս­տա­նում ըն­դուն­ված է նշել ոչ մի­այն եկե­ղե­ցա­կան ծե­սով, աղոթ­քով, այ­լև ժո­ղովր­դա­կան սո­վո­րույթ­նե­րով, որը մե­զա­նում նվի­րա­կան ավան­դու­թյուն է: Ս. Սար­գիս զո­րա­վա­րը երի­տա­սարդ­նե­րի արա­գա­հաս բա­րե­խոսն է: Այդ օրը երի­տա­սարդ­ներն աղո­թում են Սրբին, որ իրենց աղոթք­նե­րը հասց­նի առ Աստ­ված:
Ս. Սարգ­սի տո­նին նա­խոր­դող գի­շե­րը երի­տա­սարդ­ներն աղի բլիթ են ու­տում, որի հետ կա­պում են իրենց փե­սա­ցո­ւի կամ հարս­նա­ցո­ւի երա­զա­հայտ­նու­թյու­նը: Այդ օրը հի­շա­տա­կե­լի սո­վո­րու­թյուն­նե­րից է փո­խին­դով մա­տու­ցա­րա­նը դնել տան տա­նի­քին կամ պատշ­գամ­բին և սպա­սել Ս. Սար­գիս զո­րա­վա­րի ձի­ու պայ­տի հետ­քին: Ըստ ավան­դույ­թի’ Ս. Սար­գի­սը պետք է հրեշ­տակ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ անց­նի և ում մա­տու­ցա­րա­նի մեջ դրված ալյու­րի կամ փո­խին­դի մեջ թող­նի իր սպի­տակ ձի­ու պայ­տի հետ­քը, այդ տա­րի կի­րա­կա­նա­նա նրա երա­զան­քը: Տո­նի առ­թիվ սի­րա­հար­ված երի­տա­սարդ­նե­րը մի­մյանց բա­ցիկ­ներ և քաղց­րա­վե­նիք են նվի­րում:
Տո­նի օրը Ս. Սար­գիս Զո­րա­վա­րի անու­նը կրող եկե­ղե­ցի­նե­րում մա­տուց­վում է Ս. Պա­տա­րագ, որից հե­տո կա­տար­վում է երի­տա­սարդ­նե­րի օրհ­նու­թյան կարգ:
Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz