ՈՒրբաթ, 19 Ապրիլ 2024, 16:07



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԲՆԱ­ԿԱՆ ԱՂԵՏ­ՆԵ­ՐԸ ՑՆՑՈՒՄ ԵՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ

Կայքի մենյու
Փնտրել
ԲՆԱ­ԿԱՆ  ԱՂԵՏ­ՆԵ­ՐԸ
ՑՆՑՈՒՄ ԵՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ


 2011 թվա­կա­նը մեր մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րից շա­տե­րի հա­մար սկսվեց ան­հա­վա­տա­լի բնա­կան աղետ­նե­րով: Եթե 2010 թվա­կա­նի սկզբին Չի­լին և Հա­յի­թին ցնցվե­ցին ու­ժեղ երկ­րա­շարժ­ե­րից և ցու­նա­մի­ից, ապա այս ձմե­ռը հասց­րել է զար­մաց­նել Եվ­րո­պա­յին ու­ժեղ ձյու­նամր­րիկ­նե­րով, որոնք կտրուկ փո­խա­րին­վե­ցին տա­քա­ցում­նե­րով: Առատ ձյու­նը հալվեց` ջրի տակ թող­նե­լով Գեր­մա­նի­ան, Ավստ­րի­ան ու Հուն­գա­րի­ան: Ըստ կան­խա­տե­սում­նե­րի` առա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում սպաս­վում է ջեր­մաս­տի­ճա­նի հա­ջորդ կտրուկ ան­կու­մը Արևմ­տյան Եվ­րո­պա­յի ամ­բողջ տա­րած­քում, ին­չից մեծ տա­րածք­նե­րը կա­րող են վե­րած­վել մի հսկա սառ­ցա­դաշ­տի:
Նոր Աշ­խար­հում մո­տա­կա օրե­րին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հայ­տա­րար­վում է ար­տա­կարգ դրու­թյուն. ամե­րի­կյան նա­հանգ­նե­րից 49-ը բա­ռա­ցի­ո­րեն թաղ­ված են ձյան տակ, իսկ ու­ժե­ղա­գույն մրրիկ­նե­րը չեն պատ­րաստ­վում դա­դա­րել` գրե­թե կաթ­վա­ծա­հար անե­լով ամ­բողջ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Ավի­ա­ըն­կե­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գում են չվերթ­նե­րը, իսկ հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը դժվա­րու­թյամբ են հասց­նում մաք­րել ԱՄՆ-ի խո­շոր մայ­րու­ղի­նե­րը: Օդե­րև­ու­թա­բան­նե­րը դժվա­րա­նում են կան­խա­տե­սել իրա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը: Նման անո­մա­լի­ա­նե­ր տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ չեն ար­ձա­նագր­վել:
Օվ­կի­ա­նո­սի մյուս կող­մում գոր­ծերն ավե­լի վատ են: Ավստ­րա­լի­ա­յի խո­շո­րա­գույն քա­ղաք­նե­րից եր­րոր­դը` Բրիս­բե­նը, որը գտնվում է կա­նաչ մայր­-ցա­մա­քի արև­ե­լյան ափին, այ­սօր ամ­բող­ջո­վին ծածկ­ված է մա­կըն­թա­ցու­թյան ալիք­նե­րով, որոնք չա­փա­զանց հոր­դա­ռատ անձ­րև­նե­րի հե­տև­անք են: Որոշ քա­ղաք­նե­րում ջրի մա­կար­դա­կը հա­սել է ի­նը մետր խո­րու­թյան: Նման աղետ Ավստ­րա­լի­ան չի տե­սել մոտ հա­րյուր տա­րի:
Բնու­թյան անո­մա­լի­ա­նե­րը, որոնք տե­ղի են ու­նե­նում վեր­ջին տա­րի­նե­րին, չու­նեն իրենց բա­ցատ­րու­թյուն­նե­րը, իսկ օդե­րև­ու­թա­բան­նե­րի  սե­զո­նա­յին հաշ­վարկ­նե­րը պար­բե­րա­բար ձա­խող­վում են: Թե ինչ­պի­սին կլի­նեն այդ փո­փո­խու­թյուն­նե­րը և ինչ­պես կա­րող է փոխ­վել մեր մո­լո­րա­կի մա­կե­րե­սը մին­չև 2012 թ-ի դեկ­տեմ­բեր ամի­սը, մենք չենք կա­րող կան­խա­տե­սել, սա­կայն ու­զում ենք ար­տա­հայ­տել մեր աջակ­ցու­թյունն ու ցա­վակ­ցու­թյու­նը վեր­ջին ամիս­նե­րին տե­ղի ու­նե­ցած բնա­կան աղետ­նե­րի բո­լոր զո­հե­րին: Տա­րին դեռ նոր է սկսվում:


ԱՐԿ­ՏԻ­ԿԱ­ՅՈՒՄ ՓՈՔ­ՐԱ­ՆՈՒՄ Է ՍԱՌ­ՑԱ­ՅԻՆ
ՇԵՐ­ՏԸ


Արկ­տի­կա­յի սա­ռույցն ավե­լի արագ է հալ­չում, քան դա կան­խա­տես­վում է ներ­կա­յիս կլի­մա­յա­կան մո­դել­նե­րի կող­մից: Նման եզ­րա­կա­ցու­թյան են հան­գել գիտ­նա­կան­նե­րը առա­ջին տվյալ­նե­րի վեր­լու­ծու­թյան հի­ման վրա, որոնք հա­վա­քել է արկ­տի­կա­կան սա­ռույցն ու­սում­նա­սի­րող Cryosat-2 եվ­րո­պա­կան ար­բա­նյա­կը:
Cryosat-2 սար­քը հե­տա­զո­տում է Արկ­տի­կա­յի սառ­ցա­յին մա­կե­րե­սը` միկ­րո­ա­լի­քա­յին շրջա­նա­կում իմ­պուլս­նե­ր ու­ղար­կե­լով ներ­քև: Ալիք­ներն ար­տա­ցոլ­վում են ինչ­պես սա­ռույ­ցի, այն­պես էլ օվ­կի­ա­նո­սի մա­կե­րև­ույ­թից: Որո­շե­լով իմ­պուլս­նե­րի` սա­ռույ­ցից ու ջրից վե­րա­դառ­նա­լու ժա­մա­նա­կի տար­բե­րու­թյու­նը` գիտ­նա­կան­նե­րը կա­րո­ղա­նում են գնա­հա­տել սա­ռույ­ցի ծա­վա­լը արկ­տի­կա­կան տա­րա­ծաշր­ջա­նում: 
Ար­բա­նյա­կից ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա գիտ­նա­կան­ները ստեղ­ծել են տա­րա­ծաշր­ջա­նում սա­ռույ­ցի բաշխ­ման քար­տե­զը, ինչ­պես նաև օվ­կի­ա­նո­սի ՙբարձ­ունք­ներն՚ ու ՙցած­րա­դաշ­տե­րը՚: Այդ տվյալ­ներն ու­նե­նա­լով` գիտ­նա­կան­նե­րը կազ­մել են Արկ­տի­կա­յի օվ­կի­ա­նո­սա­յին հո­սանք­նե­րի քար­տե­զը,   քա­նի որ ջու­րը ՙնա­խընտ­րում է՚ շրջա­հո­սել ՙբարձ­րու­թյուն­նե­րը՚ ժա­մա­ցույ­ցի սլա­քի ուղ­ղու­թյամբ, իսկ ՙցած­րա­դաշ­տե­րը՚` հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ:
2010 թվա­կա­նի ամ­ռա­նը Արկ­տի­կա­յի սա­ռույ­ցի մա­կե­րե­սը 1979 թվա­կա­նի համեմատ կրճատ­վել է նվա­զա­գույնը 10.9 մի­լի­ոն քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րով: Դա մի­ջի­նից 10,6 տո­կո­սով ցածր է, քան 1979 թվա­կա­նին մին­չև 2000 թվա­կա­նն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Արկ­տի­կակա­ն սա­ռույ­ցի մա­կե­րե­սը վեր­ջին 19 տա­րի­նե­րի ըն­թաց­քում շա­րու­նա­կա­բար նվա­զում է:

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz